1 / 12

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն. Ընդհանուր բնութագիր. Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ: 

Download Presentation

Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետություն

  2. Ընդհանուրբնութագիր • Վենեսուելան պետություն է Հարավային Ամերիկայի հյուսիսում՝ Կարիբյան ծովի ափին. նրան են պատկանում 70-ից ավելի կղզիներ:  • Երկրի ռելիեֆը խիստ բազմազան է: Այստեղ են գտնվում Անդերի հյուսիսարևելյան լեռնաճյուղերը՝ Սիեռա դե Պերիխա, Կորդիլիերա Մերիդա (առավելագույն բարձրությունը՝ 5007 մ): 

  3. Կենտրոնում Օրինոկոյի դաշտավայրն է, հարավում՝ Գվիանական սարահարթը: Ընդերքը հարուստ է նավթի և գազի պաշարներով, կան նաև երկաթի, մանգանի, ալմաստի, ոսկու, նիկելի, վոլֆրամի հանքավայրեր: 

  4. Կլիմա Կլիման երկրի գրեթե ողջ տարածքում մերձհասարակածային է: Ջրագրական ցանցը կազմում է Օրինոկոն՝ իր վտակներով. ձախակողմյան վտակները հարթավայրային են, նավարկելի,  աջակողմյանները՝ արագահոս, սահանքավոր, և առաջացնում են բազմաթիվ ջրվեժներ: Չուրուն վտակի վրա է գտնվում Անխել ջրվեժը (1054 մ, ամենաբարձրն աշխարհում): Տարածքի 53 %-ը ծածկված է մշտադալար անտառներով, Օրինոկոյի դաշտավայրն զբաղեցնում են սավաննաները, որոնք այստեղ կոչվում են լյանոս: Լեռներում լավ արտահայտված է բարձունքային գոտիականությունը: Վենեսուելայի ծոցի շուրջը կան կռզիների նոսրանտառներ: 

  5. Կենդանական աշխարհը հարուստ է. կան կապիկներ, եղջերուներ, մրջնակերներ, զրահակիրներ, կատվառյուծներ, զանազան թռչուններ: Գետերն առատ են ձկներով:

  6. Վենեսուելայի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են հնդուցեղեր: 1498 թ-ին երկրի ափերը հայտնաբերել է Ք. Կոլումբոսը: 1499 թ-ին իսպանացիները, նկատելով ջրի մեջ կանգնած ցցաշենքերը, երկիրն անվանել են Վենեսուելա (Փոքր Վենետիկ): XVI դարի սկզբին իսպանացի նվաճողները  (կոնկիս-տադորներ) սկսել են երկրի գաղութացումը:

  7.  1811 թ-ին, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պատերազմի ընթացքում, Վենեսուելան անկախություն նվաճեց (առաջին հանրապետություն), որը սակայն 1812 թ-ին տապալվեց: 1813 թ-ին անկախության պատերազմի ղեկավարներից մեկի՝ Սիմոն Բոլիվարի գլխավորությամբ ստեղծվեց Վենեսուելական երկրորդ հանրապետությունը, որը նույնպես կործանվեց: Վենեսուելան վերջնականապես անկախություն ձեռք բերեց 1830 թ-ին:

  8. Երկրի հիմնական բնակիչները վենեսուելացիներն են, բնակվում են նաև վարաու, չիբչա, կարիբ, արավակ հնդկացիական ցեղեր: Շատ են եվրոպացիները: Խոշոր քաղաքներն են Կարակասը, Մարակաիբոն, Վալենսիան:

  9. Տնտեսության հիմքը նավթարդյունաբերությունն է: Կան մետաղաձուլական, քիմիական, սննդի, տեքստիլ արդյունաբերության ձեռնարկություններ: Գյուղատնտեսության մեջ օգտագործվում են երկրի հողերի 2 %-ը: Մշակում են կակաո, սրճենի, շաքարեղեգ, բրինձ, եգիպտացորեն, ադամաթուզ և այլն: 

  10. Ավանդույթներ Վենեսուելան կաթոլիկ երկիր է, այդ պատճառով էլ ազգային ավանդույթներին հետևելու հիմքում է քրիստոնեական վարքը: Եկեղեցին համարվում է քաղաքական, մշակութային և հոգևոր կյանքի կենտրոն: Որոշ շրջաններում պահպանվել են հավատքի տեսակներ: Մեծ արժեք է հանդիսանում ընտանիքը: Բնակիչները ազատ ժամանակը հիմնականում անցկացնում են ընտանիքում՝ երեխաների հետ, ինչով նրանք հպարտանում են: Նրանք նաև հանդիսություններին են ներկայանում ընտանիքով:

  11. Խոհանոց Ազգայինխոհանոցիհիմքնենկազմումձուկը, միսը, լոբին, բրինձը, կարտոֆիլը, յուրահատուկբանանները և համեմունքները: Ընդունված է լոշիկիմեջփաթաթել Միս, ձուկ, պանիր և բանջարեղեն: Հաճախլոշիկներըծառայումենորպեսհաց Կամնույնիսկգդալսոուսիհամար: Հայտնիեննաևքաղցրնրբաբլիթներըպանրով՝ Կաչապան: Ռեստորաններնառաջարկումենխոզի, թռչնի, տավարիմսատեսակներիլայնընտրանի:

  12. ԱՐՄԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

More Related