1 / 20

ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ

Նարեկ Սարգսյան 6-1 դասարան. ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ. ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ՀՀ բնապահպանության արդի խնդիրներ ն են Թեղուտ ը , Քաջարան ը , Ջերմուկի հանքերի շահագործում ը , անտառների ոչնչացում ը , Երևանի անապատացում ը:. Թեղուտ.

Download Presentation

ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Նարեկ Սարգսյան 6-1 դասարան ՀՀ բնապահպանության արդի խնդիրները. ուսումնական նախագիծ

  2. ՀՀ բնապահպանության արդի խնդիրները • ՀՀ բնապահպանության արդի խնդիրներն են Թեղուտը, Քաջարանը, Ջերմուկի հանքերի շահագործումը, անտառների ոչնչացումը, Երևանի անապատացումը:

  3. Թեղուտ • Թեղուտի անտառ, գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիսային մասում, Գուգարաց լեռների հյուսիսահայաց լանջերի 700-2200 մ բարձրությունների վրա։ Տեղանքը մասնատված է բազմաթիվ ձորերով և ձորակներով։Ռելիեֆի մասնատվածությամբ պայմանավորված կարճ հեռավորությունների վրա առկա են միկրոկլիմայական, հողային, անտառային խիստ բազմազան պայմաններ։ Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։

  4. Թեղուտ • Հողերը տիպիկ անտառային են՝ գորշ, դարչնագույն-գորշ և գորշավուն։ Գերակշռում են մեծ հզորության ծանր հողերը, հարուստ են հումուսով և թույլ ջրաթափանց են։ Հողի մակերևույթը ծածկված է փուրխր անտառային թաղիքով։

  5. Թեղուտ • Տարածքի գերակշռող բուսականությունը հաճարենու անտառներն են և նրա մնացորդները, որոնք սովորաբար զբաղեցնում են հյուսիսային, հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան կողմանդրության լանջերը։ • Թեղուտի անտառը Հայաստանում ամենալավ պահպանված անտառային տարածքներից է` հարուստ կենսաբազմազանությամբ, այդ թվում` շուրջ 200 բուսատեսակով, կաթնասունների 55, թռչունների 86, սողունների 10 և երկկենցաղների 4 տեսակներով։

  6. Թեղուտ • Տարածքի կլիման բարխառն է և կլոր տարին համեմատաբար խոնավ։ Տեղումների միջին տարեկան քանակը կազմում է 640 մմ է։ Ձմեռը բավականին ցուրտ է, գարունը՝ բարեխառն-ցուրտ, ամառը՝ բարխառն շոգ և երկարատև, աշունը՝ տաք և երկարատև։ Այս բուսատեսակներից և կենդանատեսաներից շատերը հազվադեպ հանդիպող են և գտնվում են ոչնչացման եզրին, իսկ 6 բուսատեսակ և 26 կենդանատեսակ ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում։

  7. Սևան • Սեւանը բացառիկ նշանակություն ունի ամբողջ տարածաշրջանի համար: 1933թ.-ից սկսած Անդրկովկասի ամենամեծ լիճը օգտագործվել էր անխնա եւ առանց վերականգնման միջոցառումների անցկացման: 58 խորանարդ կիլոմետր նախնական ծավալ ունեցող լճից էներգետիկ եւ ոռոգման նպատակներով բաց էր թողնվել մոտավորապես 26 խկմ` այդպիսով լճի մակարդակն իջեցնելով 19 մետրով: Բնականաբար փոխվել էին բազմաթիվ պարամետրեր` ջրի ջերմային եւ թթվածնային ռեժիմները, ջրի կազմում ավելացել էր ազոտը, պակասել ֆոսֆորը:

  8. Սևան • Հենց սրանով պայմանավորված` Սեւանը սկսել էր ծաղկել: «Ծաղկել» լճի համար նշանակում է ճահճացում: Մասնագետներն ավելի դաժան ձեւակերպում են դրան տալիս. «Լիճը զարգացողից դարձել էր մեռնող»: Պետությունն անցկացրեց մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ոչ միայն լճից ջրի բաց թողնման նվազեցմանը, այլև հակառակը` դեպի Սեւան ջրի հոսք ուղղելուն: Այդ նպատակով կառուցվեցին Արփա-Սեւան—Որոտան թունելները, Ապարանի, Ազատի, Հեր-հերի ջրամբարները, Ռանչպարի—Մխչյանի պոմպակայանները, ոռոգման համակարգեր:

  9. Սևան • Այսօրվա դրությամբ, երբ արդեն ջրասույզ է եղել 410 հա տարածք, դրանից մոտավորապես 100 հա-ն` արհեստական անտառներ, մասնագետները լճի աղտոտման մեծ վտանգ չեն տեսնում: Սակայն, եթե Սեւանը 6,5 մետրով բարձրացնելու ծրագիրն ամբողջությամբ իրագործվի, լճի մեջ կհայտնվի այսօրվա ցամաքի 4427 հա-ն, որից 3130հա-ն` անտառածածկ:

  10. Երևանի անապատացում • Երևանի օրինակով կարելի է սովորել, թե ինչպես չպետք է քաղաքաշինություն իրականացնել: Հայ օլիգարխները կառուցում են որտեղ ուզում են` առանց հաշվի առնելու որևէ էկոլոգիական նորմ: «Երևանը այնպիսի կանաչ ցանց ուներ, որ կարելի էր միայն կանաչ տարածքներով մի վայրից մյուսը գնալ»:

  11. Երևանի անապատացում • Վերջին տարիներին հայ բնապահպաններն անընդհատ զգուշացնում են պատկան մարմիններին Երևանի վերահաս անապատացման մասին, քանի որ քաղաքում իրականացվում է հախուռն շինարարություն, որի պատճառով անխնա ոչնչացվում են կանաչ գոտիները: (Ըստ բնապահպանների`անապատացումը սպառնում է Հայաստանի տարածքի 80 տոկոսին, անտառները կազմում են տարածքի 8 տոկոսը: Եվս 20 տարի անապատացման շարունակման դեպքում` Հայաստանում անտառները գրեթե կվերանան):

  12. Երևանի անապատացումը • Հայաստանի բնակչությունը կարիք չուներ նման հախուռն շինարարության, քանի որ կառուցված բոլոր էլիտար շենքերը մնում են չբնակեցված:«Եթե նույնիսկ դրա կարիքը կար, կարելի էր Երևանի հարակից տարածքներում իրականացնել շինարարությունը»: 

  13. Երևանի անապատացումը • Վերջին տարիներին Երևանի միջին ջերմաստիճանը բարձրացել է 0,7 աստիճանով: Դանիելյանը դա կապում է Երևանը գոտևորող լանջերի ծառահատման հետ, որոնց զովն էր գալիս Երևան:  • Ամուլսարի ոսկու հանքի շահագործումը վնաս կհասցնի տարածքի կենսաբազմազանությանը։ 

  14. Երևանի անապատացում • «Այնտեղ բնակվում է տափաստանային բազեն, որը միջազգային Կարմիր գրքում է գրանցված: Աճում է 38 տեսակի բույս, որոնցից 26-ը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում, 5 անողնաշար եւ 34 ողնաշարավոր կենդանիների տեսակներ են հայտնաբերված, որոնք գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում»

  15. Երևանի անապատացում • Տարածքում աճում են նաեւ Հայաստանի էնդեմիկ 14 բուսատեսակ: • Ըստ մասնագետների հանքի շահագործումը կվնասի նաեւ մոտակա բնակավայրերին` Սարավան գյուղին եւ Ջերմուկ քաղաքին, որը ուղիղ շառավղով 12 կմ հեռավորության վրա է գտնվում:

  16. Անտառների ոչնչացում • Բոլորս էլ գիտենք անտառների կարևուրության մասին. դրանց շնորհիվ մենք ստանում ենք թթվածին, սակայն դա միակ գործառույթը չէ: Անտառներն ունեն սանիտարահիգիենիկ նշանակություն. վերացնում են մթնոլորտի աղտոտվածությունը (հատկապես գազերը):

  17. Անտառների ոչնչացում • Ծառերը կլանում են արտադրողական փոշին ու արտադրում մանրէասպան նյութեր՝ ֆիտոցիդներ: Անտառը սննդի աղբյուր է բույսերի ու կենդանիների համար, էներգիայի աղբյուր ու արտադրողական հումք՝ մարդու համար: Ծառերը կլանում են ածխաթթու գազը:

  18. Անտառների ոչնչացում • Կենսական այդչափ մեծ նշանակություն ունեցող անտառները հիմա կանգնած են լուրջ խնդրի դիմաց: Ցավոք սրտի, մինչեւ 2011 թվականը անտառների (բնական անտառների) մոտ կեսը ոչնացվել է, որի մեծ մասը՝ վերջին 50 տարվա ընթացքում: Անտառազրկումը մեր օրերի լուրջ հիմնախնդիր է: Անտառների անհետացումն ունի տարբեր պատճառներ:

  19. Անտառների ոչնչացում • Անտառների անհետացման մեկ այլ պատճառ է դրանց քայքայումը՝ հրդեհները, անօրինական բնակեցումները, կլիմայական փոփոխությունները:

  20. Անտառների ոչնչացում • Անտառների անհետացման 14%-ը բաժին է ընկնում կացարան ձեռք բերելու նպատակով ծառերի հատմանը: Փաստորեն՝ անտառները ոչնչանում են, որպեսզի մարդիկ ապրելու վայր ունենան: Այսինքն՝ ծնելիության բարձր մակարդակը կամ գերծնելիությունը նույնպես անտառների անհետացման պատճառներից են:

More Related