1 / 9

Դավիթ բեկ գյուղը

Դավիթ բեկ գյուղը.

javan
Download Presentation

Դավիթ բեկ գյուղը

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Դավիթ բեկ գյուղը

  2. Դավիթ Բեկը հայ ազատագրական պայքարի մեծագույն գործիչներից է: Զաքարյանների իշխանապետության անկումից հետո` XIV դարից Հայաստանում ակտիվ ազգային ազատագրական պայքար չի ծավալվել: Դավիթ Բեկը եղավ նոր շրջանի հայոց պատմության ազատագրական պայքարի առաջնեկը: Նրա ծննդյան թվականն ու վայրը հայտնի չեն: Որոշ եղելություններից հետո1722 թ. Վրաստանից իր մի խումբ զորականների հետ Սյունիք է ժամանում Դավիթ Բեկը: Ով էր նա, ինչ ծագում ուներ` հայտնի չէ: Նրա ժամանակագիր Ստեփանոս Շահումյանը մեզ հստակ տվյալներ չի տալիս Դավիթ Բեկի ծագման մասին: Հաշվի առնելով, որ նա մինչ Սյունիք ժամանելը վրացական բանակի զորականներից էր, չի բացառվում, որ ծագումով Լոռվա աշխարհից լիներ:

  3. Ժամանելով Սյունիք` Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի ձևավորմանը, պաշտպանական ամրությունների կառուցմանը: Նա առաջին հարվածը հասցրեց Սյունիքում անարգել թափառող թուրքական ղարաչօղլու քոչվոր ցեղերին: Առաջին իսկ հաջող գործողությունների արդյունքում Դավիթ Բեկի շուրջը հավաքվեցին հարյուրավոր զինյալներ:Հետագայում այդ թիվը մոտ 10 հազարի հասավ… Նա ջոկատների բաժանեց իր զորքը, նրանց վրա հրամանատարներ կարգեց Մխիթար բեկին` որպես ընդհանուր սպարապետի, մելիք Փարսադանին, Թորոսին, տեր Ավետիսին, այլոց… Ամրանալով Շինուհայր ավանում, Դավիթ Բեկը ձեռնարկում է իր պետականաստեղծ գործունեությունը:

  4. Սյունիքի մարզի Կապան քաղաքի շրջանում է գտնվում Դավիթ բեկ գյուղը: Դավիթ Բեկ գյուղը (նախկինում՝ Զեյվա, վերանվանվել է 1949թ.) հիմնվել է 18-րդ դ. Դավիթ Բեկ Զորավարի ցուցոմով՝ Ղարաբաղից տեղափոխված մի քանի ընտանիքների կողմից, որտեղ 19 դ. տեղափոխվել են նաև շրջակա Տախ, Ենկիճա, Փակահան, Ակն, Խաթուն, Բաղ գյուղերի բնակիչները։Գյուղում 1915թ. ապաստան են գտել Վասպուրականից ներգաղթած մի քանի ընտանիքներ։ Գյուղի շրջակայքում կան հին գերեզմանոցներ, 17-րդ դարի եկեղեցիների ավերակներ և բնակատեղիներ։ 1866թ. գյուղում կառուցվել է սբ Ստեփանոս եկեղեցի։ Գյուղում 1928թ. կազմակերպվել է կոլտնտեսություն, որը 1991-ին լուծարվել է։

  5. Դավիթ Բեկը 1919-21թթ. Գարեգին Նժդեհի գլխավորությամբ ակտիվ պայքարել է թուրքական և ռուս-թուրքական բանակների դեմ։ Որպես սահմանամերձ գյուղ 1991-93թթ. հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում մեծ դեր էր ունեցել սահմանների պաշտպանության գործում, զգալի տուժել է հրետակոծությունից։Դավիթ Բեկում է ծնվել Հայաստանի առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանը: Ներկայիս բնակչությունը ` 809 է: Համայնքի կենտրոնի hեռավորությունը մարզկենտրոնից՝ 25 կմ,Համայնքի կենտրոնի բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1100 մ,Համայնքի կարգավիճակը՝ սահմանամերձ,Համայնքի վարչական տարածքում ընդգրկված բնակավայրերը՝ գ.Դավիթ բեկ։

  6. Տնտեսությունը Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են` - անասնապահությունը, - դաշտավարությունը:Գյուղատնտեսությամբ զբաղվում է 262գյուղացիական տնտեսություն:Անասնագլխաքանակը 2012թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է.- խոշոր եղջերավոր անասուններ` 828գլուխ,- մանր եղջերավոր անասուններ` 335գլուխ,- խոզեր` 416 գլուխ,- մեղվաընտանիքներ` 513:                                          Համայնքում 2011թ. կատարվել է հացահատիկային մշակաբույսերի 150հա աշնանացան:

  7. Հողային և այլ բնական ռեսուրսներ Հողեր (ընդամենը)` 2002 հա, այդ թվում`- Գյուղատնտեսական նշանակության հողեր` 844հա, որից`- վարելահող` 409 հա, բազմամյա տնկարկ` 9 հա, խոտհարք` 2 հա, արոտ` 76 հա, այլ հողատեսք`348 հա- բնակավայրերի հողեր` 110 հա,- արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողեր` 25 հա - էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողեր`3հա- հատուկ պահպանվող տարածքների հողեր`25հա,- անտառային հողեր` 993հա, որից անտառածածկ` 963հա- ջրային հողեր` 2 հա

  8. Նոր դպրոց Ճամփորդող 5-րդցիներ

More Related