1 / 29

ԱՐԱԳԱԾԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ

ԱՐԱԳԱԾԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ. ԱՐԱԳԱԾ ԼԵՌԸ ԱՐԵՎԵԼՔԻՑ. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.

Download Presentation

ԱՐԱԳԱԾԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. ԱՐԱԳԱԾԸ ՏԻԵԶԵՐՔԻՑ

  2. ԱՐԱԳԱԾ ԼԵՌԸ ԱՐԵՎԵԼՔԻՑ

  3. ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1 Ավանդությունը պատմում է, թե հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Ամեն օր առավոտ վաղ արթնանալով՝ նրանք սովորություն են ունեցել նախ կապել իրենց գոտիները և հետո միայն ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ ։

  4. Մի օր էլ արթնանալով՝ նրանք հակառակ իրենց սովորության՝ մոռանում են նախ գոտիները կապել և բարևում են իրար։ Աստված տեսնելով այդ՝ բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում՝ լեռներ են դառնում, գոտիները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։Այդ հսկաներից մեծությամբ չորրորդը Արագածն է՝ Մեծ Մասիսից, Սեբելանից և Սիփանից հետո

  5. 2 Արագածի մեղմաթեք լանջերը շատ ջրառատ են, բերրի, ծածկված ալպյան մարգագետիններով, արոտավայրերով։ Այս տեսակետից Արագածը Մասիսի հակոտնյան է։ Իզուր չի ժողովուրդը պատմում հետևյալ ավանդությունը։Ժամանակով Մասիսն ու Արագածը շատ սիրով քույրեր են լինում։ Մի օր, ինչպես է պատահում, նրանք կռվում են։ Մեկն ասում է՝ «Ես եմ լավը, ավելի բարձրը», մյուսը թե՝ «Ես քեզանից և՛ ավելի բարձր եմ, և՛ ավելի գեղեցիկ»։ Վրա է հասնում Մարութա լեռը և փորձում է հաշտեցնել քույրերին։ Տեսնելով, որ անկարող է խաղաղություն վերահաստատել, թողնում, հեռանում է և անիծում նրանց։

  6. Չարագուշակ էր նրա անեծքը. «Թող Մասիսն ու Արագածն այնպես բաժանվեն միմյանցից, որ էլ երբեք չհանդիպեն»։ Իր հերթին Մասիսն Արագածին անիծում է, որ երբեք վիշտը դուրս չգա նրա սրտից, և արցունքը չպակասի աչքերից։ Արագածն էլ Մասիսին է անիծում, որ վշտից չորանա, աշխարհի երեսին մարդ չբարձրանա նրա կատարը, վրան մատաղ չմորթվի։ Այդպես էլ լինում է։ Արագածի գագաթին արցունքից լիճ է գոյանում, փեշերից հազարավոր աղբյուրներ են բխում։ Իսկ Մասիսը ցամաքում է, չորանում, ոչ ոք չի բարձրանում նրա գագաթը, ոչ էլ մատաղ է մորթվում այնտեղ: ։

  7. ԱՐԱԳԱԾ –ԱՐԱՅԻ ԳԱՀ Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագած լեռնագագաթն է 4095 (շատ աղբյուրներում 4090) մետր բարձրությամբ։ Դա շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Իր հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 քառ կմ տարածություն Արարատյանու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, Արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական ՄեԾՀայքիԱրագածոտն, Շիրակ և Նիգգավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում) և ունի կենտրոնական դիրք:Արագած անվան ծագումը կապում են Հայկի որդի Արամանյակի կամ էլ Արա աստծո անունների հետ (Արագած՝ Արայի գահ)։

  8. Կառուցվածքը Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է (4095 մետր)։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 4080 մետր, արևելյանը՝ 3926 և հարավայինը՝ 3879։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասաղի վտակ Ամբերդ գետը։

  9. Հրաբխային ժայթքումների հետևանքով Արագածի լանջերը հսկայական տարածության վրա (ընդհուպ մինչև ստորին փեշերը) ծածկված ենլավաներով։ Արագածը հարուստ է հրաբխային ծագում ունեցող օգտակար հանածոներով (տուֆ, պեմզա, պեռլիտ և այլն)։ Արագածի գագաթներին մշտական ձյուն է նստած, իսկ փեշերին արտահայտվում են տարվա բոլոր եղանակները` իրենց նրբերանգներով: Լեռնային շրջաններում կլիման փոփոխվում է ըստ բարձրությունների. մերձգագաթային գոտում զով է, իսկ գագաթում ցուրտ է նաև ամռանը:

  10. Գետեր ու լճեր Արագածը հայտնի է իր սառնորակ աղբյուրներով, որոնք ձնհալի ջրերի ու սառցադաշտերի հետ միասին սկիզբ են տալիս մի շարք գետերի ու գետակների (Գեղարոտ, Ամբերդ, Մանթաշ, Նարիշդ, Գետաձոր, Ծաղկահովիտ և այլն)։ Արագածի ընդերքի ջրերով է սնվում նաև Մեծամոր լիճը։ Գագաթին և լանջերին կան մի քանի տասնյակ գեղատեսիլ լճակներ (Քարի, Ամբերդի, Լեսինգի և այլն)։ Դրանցից ամենամեծը Քարի լիճն է, որն ունի քաղցրահամ ջուր և 3250 մ բարձրության վրա է։ Լճին առանձին հրապույր են տալիս շրջակա ալպյան մարգագետիները, բազմագույն ծաղիկները, լեռնային մաքուր օդը և Արագածի ձյունափայլ գագաթի մերձակցությունը։Ճոխ բուսականությամբ ծածկված հիասքանչ գետահովիտներով ու ձորակներով հոսող գետերը տեղ-տեղ առաջացնում են ջրվեժներ ու սահանքներ։

  11. Եթե Արագածի ատամնաձև գագաթները ուղղաձիգ են, (հատկապես հյուսիսային կատարը, որ բավական դժվարամատույց է վերելքի համար), ապա լանջերը մեղմ թեքություն ունեն, որոնք փռված են գագաթների շուրջը հսկայական տարածությունների վրա՝ տեղ-տեղ կազմելով ընդարձակ բարձրավանդակներ, սարավանդներ, հարթություններ (Ապա- րանիդաշտը, Կարմրաշենի,Շամիրամի սարահարթերը, Օհանավանի, Մարալի- կի սարավանդները և այլն), մասնատված են ճառագայթաձև տարածվող խոր հովիտներով, կիրճերով, հեղեղատներով։ Լանջերին կան նաև հրաբխային ծագում ունեցող կոնաձև բարձրություններ (Փոքր Արտենի, Իրինդ,Կարմրաթառ, Դաշ- տաքար և այլն)։

  12. Մոտակա քաղաքները Լեռան շրջակայքի քաղաքներից են Աշտարակը՝ հարավ-արևելքում, Ապարանը՝ հյուսիս-արևելքում, Արթիկը՝ հյուսիս-արևմուտքում և Թալինը՝ հարավ-արևմուտքում: Լեռան մյուս կողմերում կան այլ քաղաքներ և գյուղեր: Արագածի երկու գագաթները Արթիկի շրջանից

  13. ԱՐԱԳԱԾԸ` ԱՐՎԵՍՏՈՒՄ ՎահագնԱզարյան`«Արագած»

  14. Նկարիչ` Էդգար Մարուկյան

  15. ԱՐԱԳԱԾԻ ՔԱՐԵ ԼԻՃԸ

  16. Արագածը` նկարված Արայի լեռան գագաթից:

  17. Թադևոսյան Եղիշե Մարտիրոսի(1870 - 1936)Արագած լեռը (1917) կտոր, յուղաներկ54x76 սմ

  18. Սարյան Մարտիրոս Սերգեյի (1880 - 1972)Արագած (էտյուդ) (1923)կտավ, յուղաներկ26x35 սմ

  19. Սարյան Մարտիրոս Սերգեյի(1880 - 1972)Արագած լեռը (1925) թուղթ, տուշ, գնդիկավոր գրիչ 27,5x25 սմ

  20. Արագած (կտավ, յուղաներկ57x94 սմ )Շահվերդյան Ռուբեն Իսահակի(1900 - 1977)

  21. ԱՐԱԳԱԾԻՆ (Ավետիք Իսահակյան) Դո՛ւ, Արագա՛ծ, ալմաստ վահան Կայծակեղեն թրերի, Գագաթներդ՝ բյուրեղ վրան Թափառական ամպերի։ Սեգ ժայռերդ՝ արծվի բույն, Լճակներդ՝ լույս-փերուզ. Առուներդ՝ մեջքիդ փայլուն Պերճ գոտիներ ոսկեհյուս։ Աղբյուրներդ գիշեր ու զօր Խոսքի բռնված իրար հետ, Վտակներդ գիլ ու գլոր Աբրեշումե փեշերեդ։ Թիթեռներդ՝ հուր-հրեղեն Թռչող-ճախրող ծաղիկներ, Զառ ու զարմանք երազներեն Պոկված ծվեն-ծվիկներ։ Ծիրանավառ դու թագուհի, Բուրումների դու աղբյուր, Ծաղիկներդ հազար գույնի, Հազար անուն, հազար բույր։ 

  22. Հովհաննես Թումանյան Լուսավորչի կանթեղը Կես գիշերին կանթեղը վառԿախ է ընկած երկընքից,Լուսավորչի կանթեղն անմարՀայոց մըթնած երկընքից, Կախ է ընկած առանց պարանԱրագածի կատարին,Ու սեղանից հըսկայականԼույս է տալիս աշխարհին: Լույս է տալիս երկա˜ր դարերՈւ վառվում են միշտ անշեջՍուրբի մաքուր արցունքներըՅուղի տեղակ նըրա մեջ: Ոչ մարդկային ձեռ կհասնիԷն ահավոր բարձունքին.Եվ ոչ քամին կըհանգցընի`Վիշապ-քամին ահագին: Երբ պատում է մութ խավարըՉընաշխարհիկ մեր երկրին,Երբ տիրում է ահն ու վախըԹույլ, կասկածոտ սըրտերին, Ով անմեղ է լիքը սիրովՈւ հավատով անսասան,Ով նայում է վառ հույսերովԴեպի Հայոց ապագան,- Նա կըտեսնի էն մըշտավառՋահը կախված երկընքից,Ասես` աստծո աչքը պայծառՀըսկում է ցած երկընքից: 1902

  23. Ախր ես ինչպե՜ս վեր կենամ գնամ (ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ) …Ախր ուրիշ տեղ Հողի մեջ այսքան օրհնություն չկա, Այսքան վաստակած հոգնություն չկա, Ախր ուրիշ տեղ ձյունի մեջ` արև, Եվ արևի մեջ այսքան ձյուն չկա: Ախր ուրիշ տեղ տեղահան եղած, Եկած` ուսերով Արագած սարի Ուսերին հենված Սասնա տուն չկա: Ախր ուրիշ տեղ Ամեն մի քարից, առվից, ակոսից Իմ աչքերով իմ աչքերին նայող Մանկություն չկա…

  24. ՀԱՎԱՍԻ ԱԼԱԳՅԱԶԵրբ հասնում են գարնան անուշ օրերը,Շնկշնկում է հովդ սարի, Ալագյազ,Հեղեղում են քո Մանթաշի ձորերըԳարունքներում ամեն տարի, Ալագյազ,Ամեն տարի կվարարի, Ալագյազ:Երբ ծաղկում է քո վառ լանջի արոտը,Շուրջն առած բերում է հովիվն իր հոտը,Մարդու կհարբեցնե ծաղկունքիդ հոտը,Բույրով նեկտար, գույնով հազար, Ալագյազ,Գույնով հազար ծաղկադալար Ալագյազ:Կատարդ հով, լանջերդ ծով արտերի,Անմահական եդեմային վարդերի,Հոգի բուժող դեղ ու դարման դարդերի,Հույս ու հավատ սիրահարի, Ալագյազ,Սիրահարի, սիրած յարի Ալագյազ:Հավասին էլ մի օր լանջիդ հյուր կգա,Սրտիդ խորքից անմահական ջուր կգա,Անուշ-անուշ քանի խմես դուր կգա,Վտակներդ ծաղկած ձորի, Ալագյազ,Մայր ջրերի, աղբյուրների, Ալագյազ:

More Related