1 / 21

Արեգակնային համակարգ

Արեգակնային համակարգ. Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արևից և այլ երկնային առարկաներից, որոնք ձգողությամբ կապում են նրա ինը մոլորակները :. Մերկուրի.

Download Presentation

Արեգակնային համակարգ

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Արեգակնայինհամակարգ

  2. Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արևից և այլ երկնային առարկաներից, որոնք ձգողությամբ կապում են նրա ինըմոլորակները:

  3. Մերկուրի

  4. Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է: Հայկական անվանումը Փայլածու է: Ունի  էլիպսաձև շարժում: Միջին հեռավորությունը Արեգակից 58 մլն կմ է: Իր առանցքի շուրջը պտտվում է 58,65 իսկ Արեգակի շուրջը 88 երկրային օրում: Տրամագիծը 4865 կմ է: Մերկուրին դժվար դիտելի մոլորակ է և դիտումները հնարավոր է միայն արևամուտից անմիջապես հետո, կամ արևածագից անմիջապես առաջ:   Մերկուրիի մակերևույթի վրա կան օղակաձև լեռներ, խոր ընկած հարթավայրեր: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա կես միլիարդ անգամ փոքր է երկրայինից` ամենատարածված գազը հելիումն է, այսինքն գործնականում մթնոլորտից զուրկ է: Աննշան մթնոլորտի հետևանքով գիծերային և ցերեկային երեսների ջերմաստիճանները իրարից խիստ տարբերվում են` գիշերը -140 աստիճան, իսկ ցերեկը մինչև +350 աստիճան ցելսիուս: 

  5. Վեներա

  6. Արեգակից և լուսնից հետո Վեներան երկնքի ամենապայծառ լուսատուն է: Վեներային մթնոլորտի գոյությունը հայտնաբերել է Լոմոնոսովը: Չափազանց խիտ մթնոլորտի և ձգված ամպերի շերտի հաստության պատճառով /մոտ 68կմ/ Վեներայի մակերևույթը օպտիկական տիրույթում չի երևում: Մակերևույթի վրա կան բարձր լեռներ, լեռնաշղթաներ և խառնարաններ: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա մոտ 90 մթն է: Վեներան արբանյակ չունի:Վեներան իր առանցքի շուրջը պտտվում է 243 օրում: Պտտման ուղղությունը հակառակ է Արեգակի շուրջը պտտվող մոլորակների ուղղությանը:Վեներայի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում: 

  7. Երկիր

  8. Երկիրըմարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է։ Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակը՝ լուսինը, երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։

  9. Մարս

  10. Մարս. Մարս մոլորակը մարդկությանը հայտնի է վաղուց: Հայերը նրան տվել են Հրատ անվանումը:  Մարսը արեգակից իր հեռավորությամբ չորրորդն է: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով: Միջին հեռավորությունը արեգակից 228 մլն կմ է: Արեգակի շուրջ շարժման միջին արագությունը 24,2 կմ/վրկ է: Մարսի` արեգակի շուրջ լրիվ պտույտը տևում է 687 երկրային օր կամ 1,88 տարի: 15-17 տարին մեկ, գտնվում է երկրից նվազագույն հեռավորության վրա` 56, 5 կմ: Պտույտը սեփական առանցքի շուրջ տևում է 24 ժամ 37 րոպե 22,7 վրկ: Մարսի վրա տարվա եղանակներն երկրայինից մոտ երկու անգամ երկարատև են:Մարսի մակերևույթի մեծ մասը ավազապատ է:Այս մոլորակն ունի երկու բնական արբանյակ` Ֆոբոս և Դեյմոս անվանումներով:

  11. Յուպիտեր

  12. Արեգանային համակարգի հինգերորդ մոլորակն է: Արեգակից միջին հեռավորությունը 778,3 միլիոն կմ է: Յուպիտերը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է: Հասարակածի տրամագիծը 141 700 կմ է: . Յուպիտերը Արեգակի շուրջ պտտվում է 11,862 տարում: Հայտնի է Յուպիտերի 16 արբանյակ: Առաջին չորսը` Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո կոչվում են գալիլեյան արբանյակներ և Լուսնի նման նույն երեսով են ուղղված դեպի մոլորակը:

  13. Սատուրն

  14. Այս մոլորակը արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է` Երևակ հայկական անվանումով: Մեծությամբ արեգակնային համակարգում երկրորդն է` յուպիտերից հետո: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով: Միջին հեռավորությունը Արեգակից 1,43 միլյարդ կմ է:Իր առանցքի շուրջը Սատուրնը պտտվում է 10 ժամ 39,4 րոպե է: Երկնքում Սատուրնը երևում է որպես դեղնավուն աստղ, որի պայծառությունը փոխվում է 0-ից մինչև առաջին աստղային մեծության: Պայծառության փոփոխությունը պայմանավորված է Սատուրնի շուրջը օղակների առկայությամբ:

  15. Ուրան

  16. ՈւրանԱրեգակնային համակարգի հեռավորությամբ յոթերորդ մոլորակն է: Պատկանում է հսկա մոլորակների թվին:  Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով` Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ: ՈՒրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, ՈՒմբրիել, Տիտանյա և Օբերոն: Ենթադրվում է 6-րդ արբանյակի գոյությունը... ՈՒրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում /ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս/: 

  17. Նեպտուն

  18. Նեպտունը արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է: Միջին հեռավորությունը Արեգակից 4495,6 մլն կմ է:  Իր առանցքի շուրջը պտտվում է 15 ժամ 48 րոպեում: Արեգակի շուրջը պտույտը տևում է 164,8 երկրային տարի:  Նեպտունի միջին ջերմաստիճանը -200 աստիճան ցելսիուս է, զանգվածը 17,2 անգամ գորազանցում է երկրի զանգվածին: Տրամագիծը 49 500 կմ է` մոտ 4 անգամ մեծ երկրայինից: Նեպտունը պատած է մթնոլորտով, որտեղ հայտնաբերվել են մոլեկուլային ջրածին, մեթան և հելիում:  ՈՒնի երկու արբանյակ` Տրիտոն և Ներեիդա:  Տրիտոնը արեգակնային համակարգի մեծագույն արբանյակներից է, զանգվածով երկու անգամ գորազանցում է Լուսնին: Տրիտոնի տրամագիծը 4000կմ է, պտտման պարբերությունը 5,9 օր է, իսկ պարաբոլական արագությունը 2,7կմ վրկ: Ենթադրվում է, որ Տրիդոնը մթնոլորտ ունի:

  19. Պլուտոն

  20. Արեգակնային համակարգի իններորդ և Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակն է: Հեռավորությունը Արեգակից 5899,1 միլիոն կմ է: Մոտ 39, 4 անգամ մեծ է Երկիր Արեգակ հեռավորությունից:Մակերևույթի ջերմաստիճանը 230 աստիճան ցելսիուս է: Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը` 247,7 տարում:Ջ. Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը` Քարոնը:Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից:

  21. Աստղագետներըկարծումեն, որկաևսմիմոլորակԱրեգակնայինհամակարգում, մնում է հայտնաբերելայն:

More Related