1 / 8

Սատուրն /Երևակ/

Սատուրն /Երևակ/. Հասարակածային տրամագիծը՝ 120.000 կմ Զանգվածը՝ 5,68.10 26  կգ Երկրից երևացող օղակների տրամագիծը՝ 270.000 կմ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 1.427 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 1.200 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 10 ժամ 40 րոպե

Download Presentation

Սատուրն /Երևակ/

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Սատուրն /Երևակ/ Հասարակածային տրամագիծը՝ 120.000 կմ Զանգվածը՝ 5,68.1026 կգ Երկրից երևացող օղակների տրամագիծը՝ 270.000 կմ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 1.427 մլն կմ Նվազագույն հեռավորությունը Երկրից՝ 1.200 մլն կմ Առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 10 ժամ 40 րոպե Արեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 29,5 երկրային տարի Ամպերի վերին եզրի ջերմաստիճանը` -170օC Արբանյակների քանակը՝ 18

  2. Սատուռնը Արեգակից հեռավորությամբ վեցերորդ մոլորակն է: Այն մեծությամբ Արեգակնային համակարգի երկրորդ մոլորակն է՝ Յուպիտերից հետո: Ինչպես Յուպիտերը, Սատուռնը նույնպես հսկա գազային գունդ է: Փայլուն օղակներով շրջապատված Սատուռնը Արեգակնային համակարգի ամենագրավիչ երկնային մարմիններից է: Թվում է, թե տարեցտարի, Արեգակի շուրջն իր ուղեծրով Սատուռնի պտտվելուն զուգընթաց, այդ օղակները փոխում են իրենց ձևը:Երկնքում Սատուռնը երևում է որպես դեղնավուն աստղ, որի պայծառությունը փոփոխվում է՝  նրա շուրջն օղակների պտույտով պայմանավորված:

  3. Սատուռնը շրջապատված է բազմաթիվ օղակներով, սակայն Երկրից երևում են դրանցից միայն 3-ը՝ A, B և C օղակները: Մյուս բոլորը հայտնաբերվել են տիեզերական սարքերի օգնությամբ: Հեռվից Սատուռնի օղակները երևում են մեկը մյուսի մեջ ներամփոփված՝ տարբեր պայծառության համակենտրոն շրջանների ամբողջական գոյացությունների տեսքով: Իրականում, սակայն, այդ օղակները կազմված են Սատուռնի շուրջը վիթխարի արագություններով պտտվող հսկա մեծաբեկորներից մինչև մանր մասնիկների չափերով միլիարդավոր սառցաբեկորներից: Սատուռնի օղակների հաստությունը մի քանի կմ-ից մինչև 100 մ է, տեղ-տեղ այն փոքր է նույնիսկ 50 մ-ից:

  4. Սատուռնը շրջապատված է ամպերի խիտ շերտերով: Իր առանցքի շուրջը մոլորակի արագ պտտվելու հետևանքով ամպերն առաջացնում են հասարակածին զուգահեռ ժապավենաձև գոտիներ: Մթնոլորտի վերին շերտերում եղած մշուշի պատճառով այդ ժապավենաձև գոտիները վատ են երևում: Ըստ երևույթին՝ Սատուռնի վրա կան տարբեր բարձրությունների վրա գտնվող դատարկ միջակայքերով 3 հիմնական շերտեր: Ամպերի վերին շերտերը կազմված են ամոնիակի և ամոնիումային միացությունների բյուրեղներից: Ամենաստորին շերտը, հավանաբար, ինչպես երկրային ամպերը, պարունակում է ջուր և ջրային սառույցի բյուրեղներ:

  5. Սատուռնը հիմնականում կազմված է հեղուկ գազից և պատված է ջրածնի ու հելիումի մթնոլորտով: Մոլորակի մակերևույթը հեղուկ ջրածնի խորը, վիթխարի օվկիանոս է. ավելի խորքում գտնվում է մետաղական ջրածնի շերտը, իսկ կենտրոնում՝ ոչ մեծ քարապարե միջուկը:

  6. Սատուռնն ունի 18 արբանյակ, ավելի շատ, քան որևէ այլ մոլորակ: Դրանցից միայն 5-ի՝ Թետիսի, Դիոնեի, Ռեայի, Տիտանի, Հապետուսի տրամագիծն է գերազանցում 1000 կմ-ը:

  7. մենափոքր արբանյակի՝ Պանի տրամագիծն ընդամենը մոտ 20 կմ է: Ամենամեծը՝ 5140 կմ տրամագծով Տիտանը, Արեգակնային համակարգի՝ մեծությամբ 2-րդ և խիտ մթնոլորտ ունեցող միակ արբանյակն է: Տիտանի մթնոլորտը կազմված է հիմնականում ազոտից: Տիտանը նարնջագույն է և պատված է ամպերի ծխագույն շերտով, որը թույլ չի տալիս դիտել այդ արբանյակի մակերևույթը: Ենթադրում են, որ Տիտանի մակերևույթը ծածկված է հեղուկ մեթանի լճերով կամ ծովերով: Հնարավոր է, որ այդ մոլորակի վրա կա նաև ցամաք, որը թաքնված է մեթանի ձյան և սառույցի տակ: 2004 թ-ին «Կասսինի» տիեզերական սարքից Տիտանի վրա իջեցվել է «Հյուգենս» վայրէջքային մոդուլը (անջատվող մաս) և արժեքավոր տեղեկություններ է հաղորդել նրա մակերևույթի վիճակի ու պայմանների մասին: • Սատուռնն անվանվել է հին հռոմեական Սատուռն աստծու անունով:

  8. Նյութը պատրաստեցին 9-2 դասարանի սոովորողներ` • Աննա Մկրտչյանը • Դեյվիդ Սարգսյանը

More Related