150 likes | 644 Views
Արքիմեդ. Արքիմեդի Մասին Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը. ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ:
E N D
ԱրքիմեդիՄասին Արքիմեդը Հին Հունաստանի խոշորագույն գիտնականներից է: Նա իր կյանքը նվիրել է ֆիզիկայի և երկրաչափության ուսումնասիրությանը. ստեղծել է նոր տիպի բազմաթիվ մեխանիզմներ: Արքիմեդը հարուստ քաղաքացի էր և Սիրակուզայի կառավարչի բարեկամը: Ըստ ավանդազրույցի՝ մի անգամ թագավորն իր մոտ է կանչել Արքիմեդին և հանձնարարել ստուգել՝ արդյո՞ք իր թագը մաքուր ոսկուց է պատրաստված: Արքիմեդին երկար ժամանակ չէր հաջողվում լուծել այդ խնդիրը, մինչև որ մի անգամ լողատաշտ մտնելիս նկատեց, որ որքան խորն է ինքը ընկղմվում ջրում, այնքան ավելի շատ է բարձրանում ջրի մակարդակը: Նա մերկ դուրս ցատկեց լողատաշտից՝ բղավելով «էվրիկա, էվրիկա» («գտա, գտա»): Այնուհետև նա լողատաշտի մեջ ընկղմեց թագը և դուրս մղված ջրի զանգվածով հաշվեց դրա ծավալը: Ապա լողատաշտի մեջ ընկղմեց թագի քաշով մաքուր ոսկու ձուլակտորը: Տեսնելով, որ երկրորդ դեպքում ջուրն ավելի քիչ բարձրացավ, Արքիմեդը հասկացավ, որ թագը մաքուր ոսկուց չէ, և խարդախ ոսկերիչը մահապատժի ենթարկվեց: Արքիմեդն ուսումնասիրել է նաև լծակների գործողության օրենքները: Այդ առիթով հայտնի է նրա հետևյալ ասացվածքը. «Տվեք ինձ հենման կետ, և ես կտեղաշարժեմ Երկիրը…»:
Գիտնականին վերագրվող ամենահայտնի գյուտերից է Արքիմեդի պտուտակը, որն օգտագործվում էր ոռոգման նպատակով ջուր բարձրացնելու համար: Սակայն իրականում այդ պտուտակը Արքիմեդից շատ առաջ հայտնագործել էին հին եգիպտացիները: • Իր հայրենի քաղաք Սիրակուզան հռոմեացիների ներխուժումից պաշտպանելու համար Արքիմեդն ստեղծեց ռազմական զարմանահրաշ մեքենաներ, որոնք ջրասույզ էին անում, կամ տաշեղների վերածում թշնամու նավերը, ոչնչացնում ռազմիկներին: Դրանց մեջ կային նաև հսկա հայելիներ, որոնք արևի ճառագայթները կիզակետում էին թշնամու նավերի վրա և այրում դրանք: Երբ հռոմեացիներին, այնուհանդերձ, հաջողվեց գրավել Սիրակուզան, գիտնականի տուն ներխուժած ռազմիկը տեսավ ավազով լի արկղի վրա խոնարհված ծերունուն, որ երկրաչափական պատկերներ էր գծում: • – Չդիպչես իմ գծագրերին,– գոչեց Արքիմեդը: • Պատասխանի փոխարեն հռոմեացի ռազմիկը թափահարեց սուրը, և մեծ գիտնականն ընկավ ավազին՝ իր արյամբ ցողելով գծագրերը:
Արքիմեդի օրենք • Արքիմեդի օրենքը. Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին: Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։ Եթե դուրս մղող ուժը մեծ է մարմնի կշռից, մարմինը դուրս է մղվում այնքան ժամանակ, մինչև որ նրա ընկղմված մասի արտամղած հեղուկի կշիռը հավասարվում է դուրս մղող ուժին։ FA= pgV , որտեղ՝ ρ - հեղուկի (գազի) խտությունն է, g - ազատ անկման արագացումը, V - սուզված մարմնի ծավալը (կամ մարմնի այն մասը, որը գտնվում է հեղուկի (գազի) մակերևույթից ներքև)։ Հեղուկի մեջ գտնվող ցանկացած մարմնի վրա ազդում է երկու ուժ՝ ուղղաձիգ դեպի վեր ուղղված դուրս հրող(Արքիմեդիան) FԱ ուժը ևուղղաձիգ դեպի ներքև ուղղված ծանրության Fծ ուժը։ Եթե այդ ուժերը հավասար են՝ • Fծ=FԱ
Ապա մարմինը հավասրակշռության վիճակում։ Այս հավասարությանն արտահայտում է մարմնի լողալու պայմանը։ Որպեսզի մարմինը լողա, անհրաժեշը է, որ նրա վրա ազդող ազդող ծանրության ուժը հավասառակշռի դուրս հրող (Արքիմեդիան) ուժով։ Մարմինների լողալու պաըմանը կարելի ներկաըացնել է ներկաըացնել այլ տեսքով։ արքիմեդիան ուժը կարելի է ներկաըացնել հետևյալ տեսքով. • FԱ=ρհVհgՀամանման ձևով կարելի է ներկաըացնել նաև մարմնի վրա ազդող ծանրութըան ուժը։ Մենք գիտենք։ որ Fծ=mg, որտեղ m-ն մարմնի զանգվածն է։ բայց մարմնի խտության և նրա ծավալի արտադրյալին՝ m=ρV, ուստի • Fծ=ρVg:
Արքիմեդիան և ծանրության ուժերի արտահայտությունները տեղադրենք Fծ=FԱ հավասարության մեջ. • ρVg=ρհVհgՀավասարության երկու մասերը բաժանելով g-ի վրա՝ կստանանք մարմինների լողալու պայմանը, նոր տեսքով • ρV=ρհVհՍտացված բանաձևից բխում են երկուկարևորհետևություններ։
ՆյութըպատրաստեցինԱսքանազը,Արմենը և Ալեքսը: