150 likes | 317 Views
Նոր տարին Չինաստանում. Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը Չինաստանը նշում է ամենասիրված տոնը` լուսնային օրացույցով Ամանորը, կամ Գարնան տոնը: Չինական Ամանորից սկսվում է նաև վագրի տարին, որը ուժի և անվախության խորհրդանիշն է:.
E N D
Փետրվարի 13-ի լույս 14-ի գիշերը Չինաստանը նշում է ամենասիրված տոնը` լուսնային օրացույցով Ամանորը, կամ Գարնան տոնը: Չինական Ամանորից սկսվում է նաև վագրի տարին, որը ուժի և անվախության խորհրդանիշն է:
Պաշտոնապես ամանորյա տոները տևում են մեկ շաբաթ` մինչև փետրվարի 19-ը: Նոր տարվա նախաշեմին անելիքները շատ են: Նախ պետք է տունը մի լավ հավաքել, դեն նետել ողջ աղբը, կտրել եղունգներն ու մազերը: Բանն այն է, որ այս ամենն արգելվում են տոնի առաջին օրերին: Համարվում է, որ այդ շրջանում աղբ նետելը փողի կորուստ է, իսկ մկրատ գործածելը անվերջանալի վեճեր ու բախումներ կբերի:Ընտանիքի բոլոր անդամները մասնակցում են տան զարդարման աշխատանքներին: Առաջին զարդարանքը «ֆու»` երջանկություն հիերոգլիֆն է, որը կախում են մուտքի դռնից, ընդ որում, այն կախում են գլխից վար: Բանն այն է, որ չինական «երջանկությունը շրջվել է» խոսքը «երջանկությունը եկավ» բառակապակցության հոմանիշն է: Պատուհաններին ու պատերին փակցնում են այդ տարին խորհրդանշող կենդանու նկարները` կարմիր թղթերով զարդարված:
Ամանորի նախաշեմին չինացիները դուրս են գալիս փողոց, որտեղ տեղի է ունենում հրավառություն: Ընդունված է, որ ձայները, աղմուկն ու աղաղակը վախեցնում ու հեռացնում են չար ուժերին: • Ամանորի առաջին օրը չինացիներն անց են կացնում հարազատների շրջապատում: Օրվա կարևոր գործողությունն իրար «խունաբո»` կարմիր ծրարներով դրամ փոխանցելն է: Ծրարի մեջ դրված գումարը, որպես կանոն, որոշված չի լինում:
Գարնան տոնի երկրորդ օրվանից չինացիները սկսում են քաղաքավարության այցեր` հեռավոր հարազատներին ու ընկերներին, ապա նաև սկսում են ավանդական ամանորյա զբոսանքները:
ՆյութըպատրաստեցԱրմեն և ԱսքանազԲաբայանները