150 likes | 551 Views
Դիպլոմային աշխատանք. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ Հեղինակներ ` Ռոբերտ Հարությունյան, Անդրանիկ Տերյան և Սարգիս Ալեքսանյան Թեմա - Առողջ սննդի կազմակերպումը ուսումնական հաստատություններում Մասնագիտությունը – խոհարարություն Ղեկավար – Զ. Ավետիսյան Ք. Երևան 2014.
E N D
Դիպլոմայինաշխատանք • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ • Հեղինակներ`Ռոբերտ Հարությունյան, Անդրանիկ Տերյան և ՍարգիսԱլեքսանյան • Թեմա -Առողջ սննդի կազմակերպումը ուսումնական հաստատություններում • Մասնագիտությունը – խոհարարություն • Ղեկավար – Զ. Ավետիսյան • Ք. Երևան 2014
Բովանդակություն • Ներածությունէջ 3 • Ճիշտհամադրելուարվեստէջ 4-8 • Առողջսնունդնուարտասահմանյանփորձըէջ 9-10 • Առողջսնունդերեխաներիհամարէջ 11 • Հաշվարկներպարտեզիսննդիհամարէջ 12 • ՊարտեզըԵվրոպայումէջ 13 • Եզրակացությունէջ 14 • Գրականությանցանկէջ 15
Առողջսնունդ- Ներածություն Առողջ սնունդ ասելով սխալ է պատկերացնել միայն այսօրվա մեր սննդակարգն ու դրա տարատեսակ բաղադրիչները: Առողջ սնունդը մեր առողջ ապագան ապահովող հիմնական բաղադրիչ մասն է կազմում:Առողջսնունդնառողջապագայիհիմանականբաղադրիչն է: Ոմանցհամար առողջ սնունդը տարատեսակ դիետաներն են, իսկ ոմանց համար էլ համատարած բնույթ կրող զանազան մեթոդները: Ինչևէ, փորձենք ինքներս դիտարկել և քննարկել տերմինի հասկացությունն ինչպես մեր երկրում, այնպեսէլ դրա սահամաններից դուրս: 3
Ճիշտհամադրելուարվեստ • Սնունդն անհրաժեշտ է օրգանիզմի բնականոն կենսագործունեության, ծախսված էներգիայի լրացման, ինչպես նաև բջիջների և հյուսվածքների կառուցման ու վերականգնման համար: Սննդամթերքի սննդային, կենսաբանական, էներգիական արժեքները, ինչպես նաև համային հատկությունները պայմանավորված են հիմնական բաղադրամասերի՝ սպիտակուցների, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների, հանքային նյութերի և համ ու հոտ տվող այլ նյութերի (օրգանական թթուներ, աղանյութեր, եթերայուղեր, սպիրտներ) պարունակությամբ:Սպիտակուցը ծանոթ է սովորական հավի ձվից: Պանիրն ու կաթնաշոռը նույնպես գրեթե զուտ սպիտակուցներ են: Սպիտակուցով առատ են միսն ու ձուկը: 4
Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման: Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը: 5
Մարդու Օրգանիզմի բոլոր պրոցեսները հիմնականում կախված է նրանից, թե ինչ է ուտում մարդը ծնված օրվանից և այդ թվում՝ օրվա ռեժիմից: Ցանկացած կենդանի օրգանիզմ կենսագործունեության պրոցեսում ծախսում է նրա բաղադրության մեջ մտնող նյութերը: Այդ նյութերի զգալի մասը օրգանիզմում <<այրվում>> է, որի արդյունքում անջատվում է էներգիայի զգալի մաս: • Այդ էներգիան օրգանիզմը օգտագործում է մարմնի հաստատուն ջերմաստիճանը պահպանելու, օրգանների շնչառական ապառատի, արյան շրջանառության օրգանների նյարդային համակարգի ևայլն: Նորմալ գործունեությունը պահպանելու և հատկապես ֆիզիկական աշխատանք կատարելու համար: Սնունդը համարվում է կյանքի ամենաառաջին պայման: Զարմանալի չէ, որ բոլոր ունիվերսալ գիտահետազոտական կոնցեպցիաները ունեին կարևոր և անհրաժեշտ սննդի մաս: Գիտության պատմությունից հայտնի է սննդի երկու տեսակի ուսմունք: Առաջինը ստեղծվեց անտիկ ժամանակաշրջանում, երկրորդը՝ դասական ուսմունքը հավասարակշրված սննդի մասին է, վերջնական ձևավորվեց 19դարի վերջում, 20-րդ դարի սկզբին: Սննդի անտիկ ուսմունքը կապված է Արիստոտելի և Գալելեյի անվանումների հետ և հանդիսանում է կենդանականի օրգանիզմի պատկերացումների մասը: 6
Համաձայն այդ ուսմունքի օրգանիզմի ամբողջ կառուցվածքը տեղի է ունենում արյան հաշվին: Լյարդում այդ արյունը մաքրվում է, որից հետո այն օգտագործվում է բոլոր օրգանների և հյուսվածքների սնուցման համար: Այս պատկերացումների հիման վրա ստեղծվեցին բազմաթիվ բուժական դիետաներ, որոնք պետք է ապահովեին սննդի ավելի թեթև վերածումը արյան և վերջինիս լավ հատկությունները: Սննդային նյութեր են համարվում այնպիսի միավորներ, կամ առանձին էլեմենտներ, որոնք անհրաժեշտ են սպիտակուցի, ճարպի, ածխաջրի համար, որոնք համարվում են էներգիայի աղբյուր: • ՍՆՈՒՆԴԸ ՊԵՏՔ Է ՊԱՐՈՒՆԱԿԻ ՍՊԻՏԱԿՈՒՑՆԵՐ, ԱԾԽԱՋՐԵՐ, ՃԱՐՊԵՐ, Միներալներ, վիտամիններ և ջուր: 7
Մարդու օրգանիզմը 65%-ով բաղկացած է ջրից։ Օրգանիզմում ջուրը պարունակվում է ոչ միայն հեղուկ միջավայրում, այլ նաև հյուսվածքներում և օրգաններում։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների։ Կենդանիների վրա դրված փորձերը ցույց են տվել, որ ջրի 20-22% կորուստը բերում է մահվան։ Այս ամենը բացատրվում է նրանով, որ ինչպես մարսողական, այնպես էլ օրգանիզմում տեղի ունեցող բոլոր փոխանակության պրոցեսները ընթանում են միայն ջրային միջավայրում։Կենդանի բջջին ջուրն անհրաժեշտ է նրա կառուցվածքի և նորմալ ֆունկցիոնալ վիճակի պահպանման համար։ • Ջուրը տարբերվում է օրգանիզմի կազմի մեջ մտնող բոլոր նյութերից նրանով, որ միայն ջրին է բնության կողմից հատկացված օրգանիզմի ներքին միջավայրի նոսրացման դերը։ Ինչպես նշել է Չերկինսկին "Ջրի նյութերի նոսրացման հատկությունը, մասնավորապես այն նյութերի, որոնք սննդանյութերի տեսքով ներմուծվում են օրգանիզմ, առաջացնելով հասարակ և կոլլոիդալ լուծույթներ, հանդիսանում է օրգանիզմի բոլոր կենսական պրոցեսների հիմնական նախադրյալը":Ջուրը ունիվերսալ լուծիչ է, հանդիսանում է քիմիական ռեակցիաների միջավայր։ Ներմուծվելով օրգանիզմ, ջուրը մեծացնում է նյութերի միջմոլեկուլյար հեռավորությունները, նվազեցնում է մոլեկուլների և իոնների միջև փոխադարձ ձգողական ուժը, որի հետևանքով դրանք ունակ են դառնում մասնակցելու նյութափոխանակության պրոցեսում։ Միայն ջրային միջավայրում է, որ կենսաբանական սուբստրատը կարող է դրսևորել կյանքի հատկանիշներ։ 8
ԱռողջսնունդնուարտասահմանյանփորձըԱռողջսնունդնուարտասահմանյանփորձը Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ: Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է: Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները: Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր, կրուասան...Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը: Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում: : 9
Երկար ապրելու և առողջ լինելու համար շատ կարևոր է ճիշտ սնունդը: Ապացուցված է, որ անառողջ սնունդը կարող է դեպրեսիա առաջացնել, այնպես որ` հետևեք ձեր սննդին: Առողջ սննդամթերքը, ամբողջական հացահատիկները կարող են բարձրացնել ձեր տրամադրությունը, էներգիա հաղորդել ողջ օրվա համար: Եկեք` «ճիշտ սննդակարգը մեծ դեր է խաղում օրգանիզմի առողջության պահպանման համար» խոսքերն ինքներս մեզ և մյուսներին ասելուց և անմիջապես խանութ կամ շուկա գնալուց առաջ մտածենք, թե ինչ ենք ուտում: Հիշե՛ք, այն ամենով, ինչ ուտում ենք, ձևավորվում է մեր մարմինը: Ընտրեք այն սնունդը, որն իր մեջ «կյանք է կրում»: Մտածե՛ք, մի՞թե շոկոլադե սալիկներն ու չիպսերը կենսական էներգիա են պարունակում... 10
Առողջսնունդերեխաներիհամար • Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է Յելի Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում: • Fast Food FACTS 2013 նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է մանկական սնունդը եւ թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին: • Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական ճաշացանկով 18 ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք քառորդը ճաշացանկում երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն , որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ ֆրի՝ խնձորի հավելումով: • Բայց այս ճաշատեսակներից շատերը միեւնույնն է առողջ չէին: Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին եւ կազմում էր ընդամենը 1%: Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15` նախադպրոցական տարիքի երեխաների համար: • Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ, ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ եւ ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով եւ ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100 տոկոսանոց հյութ: 11
Հաշվարկներպարտեզիսննդիհամար • Առողջսնունդասելովբնականաբարհասկանումենքպարտեզիսնունդ: Դասընթացներիընթացքումբացիառողջսնունդպատրաստելուց,նաևսովորելենքօգտվելմենյուից,հաշվել և պատրաստելգրամներով,ըստերեխաներիթվի: 12
ՊարտեզըԵվրոպայում • ՀարկենքհամարումներկայացնելԵվրոպականփորձըմանկականսննդիասպարեզում, և հատկապես, պատմելմիփոքրայնմասին, թեինչովենսնվումերեխաներըԵվրոպայիմանկապարտեզներում:« Детские сады в европейских странах» հոդվածումդիտարկեցինքչափազանցուշագրավմիհոդվածայնմասին, որԵվրոպայումծնողներնամբողջութամբվստահումենմանկապարտեզին, պատրաստելովնունատիպկերակուրներտանըիրենցերեխաներիհամար: Հոդվածումպատմվումէրայնմասին, որ 16 ամյաերիտասադին, որիանունըցավոքսրտիչէրհիշատակվում, հաջողվել է ստեղծելմանկականսննդիիդեալականհամակարգ, աոավելագույնսհաշվարկելովվիտամինների, ճարպերի և ածխաջրերիհարկավորքանակությունըերեխայիօրգանիզմում. Այժմ, պարտեզներըմեծամասամբօգտվումեներիտասարդիստեղծածհամակարգիցմանկականսնունդըճիշտհամակարգելուհամար: 13
Եզրակացություն • Երեխաներըմերվաղվաապագանեն: Ապահովելովառողջսնունդմեր և մերփոքրիկներիհամար, մենքոչմիայնդաստիարակումենքառողջապագա, այլևսովորեցնումենքայդապագանստեղծելուբոլոր միջոցները: 14
Գրականությանցանկ • «Кулинария» ամսագիր • «Нашидетки»русскийжурнал • «Детскиесады в Европейскихстранах» Եվրոպականհրատարակություն 2014 • Fast Food FACTS 2013 նոր հետազոտություն • «Голод и изобилие. История питания в Европе »поавторуМассимоМонтанари 15