1 / 9

Էրեբունի

Էրեբունի. Էրեբունի  ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք:

eve-oneill
Download Presentation

Էրեբունի

An Image/Link below is provided (as is) to download presentation Download Policy: Content on the Website is provided to you AS IS for your information and personal use and may not be sold / licensed / shared on other websites without getting consent from its author. Content is provided to you AS IS for your information and personal use only. Download presentation by click this link. While downloading, if for some reason you are not able to download a presentation, the publisher may have deleted the file from their server. During download, if you can't get a presentation, the file might be deleted by the publisher.

E N D

Presentation Transcript


  1. Էրեբունի

  2. Էրեբունի ուրարտական քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782թ.-ին, ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի օրոք: • Գտնվում է այժմյան Երևանի հարավ-աևելյան մասի Նոր Արեշ և Վարդաշեն թաղամասերի միջև վեր խոյացող Արին-բերդ բլուրի շուրջը, որի գագաթին պահպանվել են միջնաբերդի մնացորդները։ Պահպանվել է Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը քաղաքի հիմնադրման մասին։ Համանման մի արձանագրություն Արգիշտին թողել է նաև Տուշպայում (Վան), որից պարզվում է, որ նա Խաթե և Ծուպանի երկրներից Էրեբունի է վերաբնակեցրել 6600 գերի զինվոր։

  3. Էրեբունիամրոցը

  4. Կառուցվել է Մենուայի որդի Արգիշտի արքայի հրամանով` Խալդ աստծո հովանավորությամբ թշնամիների դեմ տարած հաղթանակի առթիվ: Ներկայումս հանդիսանում է տուրիստների համար տեսարժան վայր, իսկ տեղական սիրահար զույգերի համար` ժամադրավայր: Համաձայնվեք, ամեն մարդու չի վիճակվում համբուրվել իսկական արքայական սենյակներում, թեկուզ և կիսաքանդ:

  5. Էրեբունիթանգարան

  6. Երևանի հարավարևելյան արվարձանում` Արինբերդ բլրի ստորոտին 1968թ. կառուցված "Էրեբունի" պատմահնագիտական արգելոց-թանգարանը բացվել է նույն տարվա հոկտեմբերի 20-ին` Երևանի 2750-ամյա հոբելյանի տոնակատարության օրը: Արգելոց-թանգարանը ներկայացնում է մ.թ.ա. 782 թ. հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունն ու մշակույթը: Ցուցասրահներում ներկայացված են Էրեբունի, Կարմիր բլուր հնավայրերի և Երևանի մ.թ.ա. VIII դ. ուրարտական դամբարանի պեղումներից հայտնաբերված բարձրարվեստ նյութեր: Դրանց մեջ հատկապես առանձնանում են կարմիր անգոբապատ ցլագլուխ և առյուծագլուխ կավանոթները, Սարդուրի II-ի բրոնզե սաղավարտը, Էրեբունիի որմնանկարների հատվածները, արծաթե եղջրագավաթները և այլ արժեքներ: Ցուցադրության օրգանական շարունակությունն է կազմում Արինբերդ բլրի գագաթին պեղված միջնաբերդն իր պալատական, կրոնական ու տնտեսական շինություններով: Այստեղ է գտնվում նաև հուշարձանի ամենակարևոր գտածոն` Էրեբունի քաղաքամրոցի հիմնադրման մասին սեպագիր արձանագրությունը: Այն հնամենի Էրեբունի - Երևանի անձնագիրն է: 

  7. Արգիշտի

  8. Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը, որտեղ վերաբնակեցրել է 6600 հոգի՝ Խաթե և Ծուպա երկրներից: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները ռազմարշավներ են կատարել դեպի երկրի հյուսիս-արևելյան շրջանները: Կառավարման 11-րդ տարում (մ.թ.ա. 776 թվականին)Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում էԷրեբունիի թանգարանում:

More Related