100 likes | 724 Views
Երկարության չափման միավորները. Մետր.
E N D
Մետր Մետրըհինհունարենիցթարգմանաբարնշանակում է՝չափ, չափիչ, երկարության չափման միավոր է միավորների մետրական և միջազգային համակարգերում։ Նշանակվում է մ (միջազգային նշանակումը՝ m)։ Մետրը այն երկարությունն է, որը լույսը անց է կենում վակուումում 1/299 792 458 վարկյանում։
Յարդ Յարդ, երկարության անգլիական չափման միավոր է, որը հավասար է 0,9144 մետրի։Ըստ ավանդության Անգլիայի Էդգար Խաղաղասեր թագավորի քթի ծայրից մինչև բացված ձեռքի միջնամատի հեռավորությունն է։
Մղոն Մղոնըերկարության միավոր է։ Տարածված է միավորների ազգային ոչ մետրական համակարգերում և օգտագործվում է հիմնականում ծովային գործում։ Մղոնի մեծությունը, որ հավասար է միջօրեականի I աղեղի երկարությանը, տարբեր երկրներում տարբեր է՝ կախված տեղանքի աշխարհագրական լայնությունից և տատանվում է 0,58 կմ-ից (Եգիպտոս) մինչե 11,2 կմ (հին չեխական մղոն) սահմաններում։ Աշխարհագրական մղոնը (գերմանական) հավասար է հասարակածի 1/15° = 7,4204 կմ։ Հին հռոմեական մղոնը (միլիարիում)= 1,481 կմ։ Հին և վաղ միջնադարյան հայկական, հռոմեական-փիլետերյան (փոքրասիական) և պարսկական մղոնը = 1,598 կմ։ Ուշ միջնադարում հայ մատենագրության մեջ օգտագործված մղոնը 1,852 կմ է։ Արաբական մղոնը = 1,9176 կմ։ Հին ռուսական մղոնը = 7,4676 կմ։ Աստվածաշնչում հիշատակվող մղոնը = 1479,5 մ։ Բազմաթիվ երկրներում կիրառվում է միջազգային ծովային մղոնը, որն ըստ Միջազգային հիդրոգրաֆիական կոնֆերանսի (1929) որոշման, հավասար է 1,852 կմ՝ միջօրեականի I աղեղի միջին երկարությանը։
Լիգա Լիգաներկարության միավոր էր Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում և այդ երկրների գաղութներում Լատինական Ամերիկայում։ Բառը լատիներենից է տարածվել տարբեր լեզուների մեջ, բայց բուն ծագումը կելտական է։ Հին հռոմեացիները փոխառել են այն գալլիացիներից, և մեկ լիգան Հին Հռոմում հավասար էր մոտավորապես 2 200մետրի։ Լիգան երբեք չստացավ պաշտոնական կարգավիճակ որևէ երկրում, և նրա արժեքները տարբեր էին տարբեր երկրներում, երբեմն՝ նույնիսկ մեկ երկրում։ Միայն Ֆրանսիայումլիգան (լյո) համեմատաբար կայուն էր և երբեմն օգտագործվում էր որպես չափի պաշտոնական միավոր։ Այժմ լիգան պաշտոնական գործածությունից դուրս է եկել ամենուրեք։ Լիգան ուներ հետևյալ տարբերակները. անգլիական լիգա (league) - 4 800 - 5 600 մետր։ արգենտինական լիգա (legua) - 5 572 մետր։ գվատեմալական լիգա (legua) - մոտ 4 000 մետր։ իսպանական լիգա (legua) - 4 200 մետր։ հռոմեական լիգա (leuga) - 2 200 մետր։ մեքսիկական լիգա (legua) - չափը անորոշ։ պորտուգալական լիգա (légua) - 4 444 մետր։ ֆրանսիական լիգա (lieue) - 3 250 - 4 680 մետր։
Ասպարեզ Ասպարեզը հին աշխարհի բազմաթիվ ժողովուրդների, այդ թվում նաև հայերի մոտ երկարության չափ է:Իրենից ներկայացնում է այն տարածությունը, որը մարդն անցնում է հանգիստ քայլքով այն ժամանակի ընթացքում, երբ արևը հատում է իր տրամագծին հավասար տարածություն (շուրջ 2 րոպե)։ Տարբեր ժամանակներում ու տարբեր ժողովուրդների մոտ ասպարեզի երկարությունը տարբերվում էր։ Հունաստանում ասպարեզը հավասար էր 240 քայլի` 177,6 մետր, Պտղոմեոսյան Եգիպտոսում և Հռոմում` 185 մետր էր։
ԵրանոսյանՄերիՄիջինդպրոց7-3 դասարան2013թ.