140 likes | 585 Views
Բոլոնիայի գործընթաց, դասախոսական կազմ, ուսումնական պլան և դասավանդում. Քրիստոֆեր Ս.Մորֆյու Բարձրագույն կրթության հաստատություն Գորգիայի համալսարան Հունիս 4-12, 2007. Բոլոնիա`շարժը և կրեդիտները. Շարժը և փոխանցելիությունը պահանջում են որոշակի ստանդարդ համակարգ
E N D
Բոլոնիայի գործընթաց, դասախոսական կազմ, ուսումնական պլան և դասավանդում Քրիստոֆեր Ս.Մորֆյու Բարձրագույն կրթության հաստատություն Գորգիայի համալսարան Հունիս 4-12, 2007
Բոլոնիա`շարժը և կրեդիտները • Շարժը և փոխանցելիությունը պահանջում են որոշակի ստանդարդ համակարգ • Կրեդիտային համակարգը, որը ընդունվել է որպես կրթական ծրագրերի/ուսումնական պլանի նկարագրման միջոց` կրեդիտները տրամադրելով բաղադրիչներին • Այն կարող է հիմնված լինել` • Շփման ժամեր դասախոսական կազմի և ուսանողների միջև • Արդյունքների ուսումնասիրություն • Ուսանողների ծանրաբեռնվածություն
Բոլոնիա`ԵԿՓՀ • Գիտ.աստճանի ծրագրերը ներառում են Եվրոպական կրեդիտների կուտակման և փոխանցման համակարգ (ԵԿՓՀ), որտեղ` • Մեկ տարվա ուսուցումը համապատասխանում է 60 ԵԿՓՀ և 1640 ուսուցման ժամ (կամ 1 կրեդիտը = մոտավորապես 27 ուսուցման ժամ) ԵԿՓՀգնահատումը (կարող է տարբերվել տեղական կամ ազգային մոդդելից): - A = լավագույն 10%: գերազանց կատարում • B = հաջորդ 25%: շատ լավ կատարում • C = հաջորդ 30%: լավկատարում • D = հաջորդ 25%: բավարարկատարում • E = հաջորդ 10%: անցողիկ կատարում • F = “անբավարար – հետագա աշխատանք է պահանջվում”
Գիտ.աստիճանի ծրագրեր, դասախոսական կազմի ներդրումը, հաստատության առաքելությունը և չափանիշները • Մի շարք կրեդիտներից և ժամերից բացի, գիտ.աստիճանի ծրագրերը պետք է արտացոլեն դասախոսական կազմի ներդրումը ուսումնական պլանը ստեղծելու գործում • Գիտ.աստիճանի ծրագրերը և ուսումնական պլանի որոշումները պետք է ընդանան հաստատության փիլիսոփայության/առաքելության պաշտոնական հայտարարությունից • Գիտ.աստիճանի ծրագրերը պետք է ստեղծվեն` հաշվի առնելով գնահատումը և չափանիշները
Հաստատության փիլիսոփայության/առաքելության • Առաքելության հայտարարությունները ընդհանուր են ամերիկական և եվրոպական բարձրագույն կրթության հաստատություններում • Դրանց նպատակն է ներքին և արտաքին անձանց տրամադրել հաստատության ուղենիշներով` հաստատության առաջնահերթությունների, արժեքների և ուղենիշների վերաբերյալ • Կարող է աջակցել ներքին խմբերին գիտ.աստիճանների ծրագրերի և ասումնական պլանի զարգացման գործում • Կառուցված է դասախոսական կազմի ներդրումով և հաստատմամբ
Առաքելության հայտարարության օրինակ Քլեմսոնի համալսարան, Հարավ Կառոլինա, ԱՄՆ Քլեմսոնի համալսարանը ընտրողական, պետական համալսարան է, որը գտնվում է ուսանողական քաղաքում հրավից արևելք տարածաշրջանում: Համալսարանը պարտավորվում է տրամադրել ուսուցում, հետազոտություններ և հասարակական ծարայություններ համաշխարհային մակարդակով ընդհանուր կրթության, ուսանողների զարգացման և շարունակական կրթության համատեքստում: Համալսարանի ցանկությունն էներգրավել ունակ, նվիրված և բազմակողմանի ուսանողներին ` մոտավորապես 12.000-14.000 բուհական և 4000-5000 հետբուհական ուսանողներ` առաջնահերթությունը տալով ուսանողներին Հարավ Կառոլինա նահանգից: Համալսարանը առաջարկում է բակալավրի ծրագրերի լայն բարձրորակ հավաքածու, որոնք կառուցված են պարզ հիմնական ուսուցողական ծրագրերի շուրջ: Ավարտական և շարունակական ծրագրերր առաջարկները համապատասխանում են մասնագիտւթյուններին, իսկ դոկտորական և հետազոտական ծրագրերը նպաստում են պետության, ազգի և աշխարհի տնտեսության զարգացումը:Համալսարանը շեշտը դնում է ճարտարագիտության, գյուղտնտեսության, գործարարության, բնական ռեսուրսների, գիտության և տեխնոլոգիաները վրա:Համալսարանը նաև նպաստում է գերազանց կրթությանը և կրթաթոշակների համակարգը, հետևյալ բնագավառներում` ստեղծագործական արվեստի, առողջապահության, մարդկային ռեսուրսների զարգացման, հումանիտարև հանրային և սոցիալական գիտությւններում: Յուրաքանչուր բնագավառում նպատակը կայանում է ուսանողների զարգացմանը` հաղորդակցման և քննադատական մտածողության հմտությունների, բարոյական դատողության, համընդհանուր իրազեկության, գիտական և տեխնոլոգիական գիտելիքների զարգացման մեջ: Համալսարանի ուշադրության կենտրոնում ուսանողներն են: Այնպես ինչպես Քլեմսոնի համալսարանը գնահատում է իր ուսանողներին, նույնպես էլ այն գնահատում է դասախոսական կազմը և անձնակազմը, որոնք կիրառում են իրենց տաղանդը և կարիերան առաքելությունը զարգացնելու համար: Համալսարանըպարտավորվում է աջակցել իրենց աշխատանքներին, խրախուսել իրենց մասնագիտական զարգացմանը, գնահատել մասնագիտական կատարումը և վարցատրել ազգային մրցակցային մակարդակի համաձայն:
Առաքելության հայտարարության օրինակ Ջորջթաուն համալսարան, Վաշինգտոն, ԱՄՆ Ջորջթաուն համալսարանը կատոլիկ և Ճիզվիտ, ուսանողների վրա կենտրոնացված, հետազոտական համալսարան է: Համալսարանը հիմնվել է 1789թ. Նոր հանրապետության ոգով, համալսարանը ստեղծվել է այն սկզբունքով, որ լուրջ և կայուն երկխոսությունը տարբեր հավատների, մշակույթների մարդկանց միջև աջակցում է հոգևոր, գիտական և բարոյական զարգացմանը: Մենք մարմնավորում ենք այս սկզբունքը մեր ուսանողների, դասախոսական կազմի և անձնակազմի բազմազանության, մեր արդարադատության նվիրվածության և ընդհանուր բարեկեցության, մեր մտավոր ընկալման և մեր միջազգային հատկությունների մեջ: Կրթական հանրությունը, որը նվիրված է ստեղծագործական և հաղորդակցման գիտելիքներին, համալսարանը տրամադրում է գերազանց բարձրագույն և մասնագիտական կրթություն ճիզվիտական ավանդույթներին համաձայն, Աստծո փառաբանման և մարդկության բարեկեցության համար: Համալսարանը ուսուցանում է կանանց և տղամարդկանց լինել մտածող սովորողներ, լինել պատասխանատու և քաղաքացիական կյանքի ակտիվ մասնակիցներ և ապրել հանուն ուրիշների:
Առաքելության ինքնությանօրինակ Օսլոյի համալսարան, Նորվեգիա Օսլոյի համալսարանը դրախտ է հանդիսանում կրթական ազատության համար: Համալսարանը պետք է ընդունի և խրախուսի հետաքրքրությունը որպես կարևոր, օրինական զարգացող ուժ, ինչը հանդիսանում է կրթության և հետազոտությունների նախապայմանը և համալսարանը առաջարկում է հետազոտողներին և ուսանողներին լավ հնարավորություններ` հաղթահարել կայունացած հասկացությունները և փորձարկել նոր գաղափարները և փաստարկներ: Այս դրախտի հիմքն է կրթական անկախությունը, ոչ միայն համալսարանի համար որպես հաստատություն, բայց ամենակարևորը` անձի համար նույնպես: Ամբողջ կրթական ղեկավարությունը պետք է ստեղծի պայմաններ անհատ հետազոտողների ազատության համար` կատարել անկախ հետազոտություններ և ընտրել հետազոտության համար հարցերը և մեթոդները իրենց ցանկությամբ, և տպագրել իրենց արդյունքները: Որպեսզի աջակցել կրթական ազատությանը, անհրաժեշտ է, որ աշխատանքային միջավայրը հիմնված լինի հավասարության, հարգանքի և անկեղծության վրա: Որպես զարգացող գիտելիքների կենտրոն, համալսարանը պետք է ստեղծի նոր գիտելիքներ, տրամադրի կարևոր խթաններ այլ գորխունեթրոյեւնների համար, և զարգացնի անձանց և համայնքի ընդհանուր առմամբ արդյունավետ հարցեր տալու և համապատասխան պատասխաններ ստանալու գործում:Հաջողությանը հասնելու համար համալսարանը պետք է ապահովի կրթական ազատություն: Այն նույնպեո պետք է բարձր պահանջներ դնի իր նկատմամբ`որակի առումով, ռեսուրսներ տրամադրելով, աջակցել դասախոսական կազմին, և ունակ լինի միացնելու իր ուժերը մեծ ծրագրեր իրականացնելու նապատակով: Համալսարանը ձևակերպելու է առաջնահերթ անելիքները, և ձևակերպելու է ավելի պարզ, ավելի խիստ նվազագույն պահանջները հետազոտությունների, կրթության և տարածման որակը ապահովելու համար, և տրամադրելու է ռեսուրսներ առավել համակարգված կերպով նվաճումների և արդյունքների հիման վրա:
Բոլոնիա`ինչ է դա նշանակում գիտ.աստիճանների ծրագրերի համար • Դասախոսական կազմը պետք է որոշի,թե ինչ հմտություններ և գիտելիքներ պետք է ունենան շրջանավարտները • Այդ ուղենիշները հետագայումտեղեկացնում են աշխատանքի վերաբերյալ • Գյուղատնտեսական օրինակներ` • Ուսանողները պետք է կարողանան որոշել ընդհանուր գյուղատնտեսական բույսերը • Ուսանողները պետք է կարողանան որոշել և օգտագործել հիմնական գյուղատնտեսական վնասատուները • Ուսանողները պետք է կարողանան զարգացնել բույսերի հարստացման համակարգեր` սկզբունքների վրա հիմնված • Ուսանողները պետք է հասկանան բույսերի աճեցումը և զարգացումը այն չափով, որ կարողանան մշակել շահաբեր արտադրական համակարգեր մեծածախ և մանրածախ գործունեության համար • Ինչ օրինակներ կարող եք բերել Ձեր բնագավառից
Բոլոնիա`ինչ է դա նշանակում առարկաների համար • Քանի որ գիտ.աստիճանի ծրագրերը պետք է ստեղծվենհաշվի առնելով գնահատումը և չափանիշները, առարկան պետք է պարզարտահայտի նպատակները և գնահատումը • Առարկայի նկարագրումը պետք է լինի պարզ և հասկանալի • Առարկայական ծրագիրը պետք է ներկայացնի համաձայնագիր ուսանողի և դասախոսի միջև
Առարկայի նկարագրում Օրինակ` AAEC 2580. Կիրառական միկրոտնտեսագիտության սկզբունքներ. 3 ժամ. Ուսանողները ECON 2106 կրեդիտով չեն թույլատրվում. Միկրոտնտեսագիտական սկզբունքները` սպառողի պահանջները, արտադրության ծախսերը և կառավարումը, օգտագործվում են Ջորջիայի բնակչության համեմատաբար բարգավաճությունը վերլուծության նպատակով: Միջազգային առևտրի, գյուղ.տնտեսագիտություն կապիտալի առկայությունը, բնապահպանական քացաքականության ազդեցությունը, ինչպես նաև գյուղ.արտադրության շահագործումը լինելու են այս առարկայի կարևոր թեմաները: Առաջարկվում է յուրաքանչուր տարի, աշնանային և գարնանային կիսամյակներին.
Առարկայի նկարագրում Օրինակ` HORT(ANTH)(PBIO) 3440. Բույսեր, համեմունքներ, և դեղաբույսեր. 2 ժամ. Բույսերի, համեմունքների և դեղաբույսերի պատմական և առդի կարևորությունը մշակուիյթի և առևտրի մեջ, քիմիական և բուսաբանական բնութագրեր, արտադրության միջոցներ, կիրառումը առդի և ավանդական բուժ.համակարգերում: Առաջարկվում է յուրաքանչուր տարի, աշնանային կիսամյակին:
Առարկայի նկարագրությունը • Առարակյի նկարագրությունը ընդգրկում է հետևյալ տեղեկություններ` • Առարկայի նպատակները`ինչ է ուսուցում այս առարկան և ինչ գիտելիքներ են ձեռք բերելու ուսանողները առարկան ավարտելուց • Առարկայի պահանջները`ինչպիսի տեքստեր և/կամ կարդալու նյութեր են պահանջվում (կամ առաջարկվում այս դասընթացի համար) • Առարկայի ժամկետը` ինչ է ակնկալվում յուրաքանչյուր առարկայի վերջում • Առարկայի առաջադրանքները` ինչ է ակնկալվում ուսանողներից և որ կետերում • Գնահատումը`ինչպես է գնահատվում ուսանողների դասարանային աշխատանքը • Նյութերում ընդգրկված են 2 օրինակ` HORT3300 and EDHI9500
Բոլոնիայի գործընթացքին մասնակցող հաստատությունների համար տրվող հարցերը • Որն է մեր հաստատության փիլիսոփայությաւնը/առաքելությունը/ինքնությունը • Որն է այս առաքելության կարևորությունը մեր գիտ.աստիճանական ծրագրերի վերաբերյալ • Ինչպես ազդեցություն է ունենալու մեր հաստատության առաքելությունը/ինքնությունը • Ինչ և ինչպես է ուսուցվում այդ առարկաների ընթացքում • Ինչ պետք է իմանան մեր հաստատության շրջանավարտները • Ինչ պետք է իմանան մեր գիտ.աստիճանական ծրագրերի շրջանավարտները • Որն է դասախոսական կազմի և ուսանողների դերը այս գործընթացում