50 likes | 196 Views
Սարդեր. Սարդեր - սարդակերպերի ( Arnanei ) դասի հոդվածոտանիների կարգ : Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք :
E N D
Սարդեր - սարդակերպերի (Arnanei) դասիհոդվածոտանիներիկարգ: Չափերը 0,7–110 մմ, գունավորումը բազմազան է: Մարմինը կազմված է գլխակրծքից և փորիկից, որոնք միացած են կարճ ցողունիկով: Գլխակրծքի առջևի մասում՝ մեջքի կողմից տեղադրված է սովորաբար 8 աչք: Վերջավորությունները վեց զույգ են, առաջին զույգի ( խելիցերներ ) ճանկերի վրա բացվում են թունավոր գեղձերի ծորանները, երկրորդ զույգը (պեդիպալպոզներ ) հիմնականում շոշափելիքի օրգաններ են (արուների պեդիպալպոզների ծայրային հատվածը վեր է ածվել զուգավորման օրգանի), մնացած 4 զույգ վերջավորությունները ճանկերով վերջացող քայլող ոտքեր են:
Փորիկի առջևի մասում տեղավորված են շնչառական անցքերը, իսկ ետինում՝ ոստայնագեղձերի թմբիկները կամ գորտուկները (1-4 զույգ)։ Բոլոր սարդերը, բացի ջրային սարդից, ապրում են ցամաքում, ապրելավայրերը շատ բազմազան են։ Հիմնականում գիշերային կենդանիներ են։ Գիշատիչ են, սնվում են գլխավորապես միջատներով։ Սարդն իր բռնած որսը պարուրում է սարդոստայնով, այնուհետև վրան մարսողական հյութ արտազատում, որն արագորեն փափկացնում է որսի հյուսվածքները,և այդ վիճակում ներծծում։ Բաժանասեռ են, արուները հաճախ էգերից փոքր են։ Զարգացումը ուղղակի է, առանց կերպարանափոխության։ Հայտնի է սարդերի մոտ 21 հզ. (ՀՀ-ում՝ շուրջ 2000) տեսակ։
Սարդերի շատ տեսակներ ոչնչացնում են վնասատու միջատներին։ Կան մարդու և ընտանի կենդանիների համար վտանգավոր թունավոր տեսակներ, որոնցից ՀՀ-ում հազվադեպ հանդիպում են կարակուրտը ու մորմը։