E N D
ՃԱՊՈՆԻԱ Ճապոնիան ժամանակակից աշխարհի հզորագույն երկրներից է: Մյուսներից զգալիորեն տարբերվում է իր աշխարհագրական դիրքով, պատմական անցյալով, լեզվով, տնտեսական զարգացմամբ և բնութագրական այլ գծերով: Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով:
ՃԱՊՈՆԻԱ Աշխարհագրական դիրք
ՃԱՊՈՆԻԱ Աշխարհագրական դիրք Ճապոնիան ծովային պետություն է, որի մեծ մասը գտնվում է Հոնսյու, Հոկայդո, Կյուսյու ու Սիկոկու կղզիների, իսկ փոքր մասն էլ` Ռյուկյու, Օվկիանիա և այլ կղզեխմբերի վրա: Տարածքի չափով Ճապոնիան գերազանցում է եվրոպական տերություններից շատերին: Հյուսիսից հարավ գրեթե 3500կմ ձգվածության պատճառով երկրի կլիմայական պայմանները բազմազան են:
ՃԱՊՈՆԻԱ Ճապոնացիներն իրենց երկիրն անվանել են Նիհոն կամ Նիպոն: Չինաստանի հյուսիսում այդ երկիրն անվանել են ժի բեն գո, իսկ հարավում` Յա պոն գո հիերոգլիֆներով: Հենց այս վերջին ձևն էլ, որոշ փոփոխությամբ, տարածվել և ընդունվել է աշխարհի պետությունների, այդ թվում նաև` Հայաստանի Հանրապետության կողմից:Այսպիսով` Ճապոնիա բառն ունի չինարեն ծագում և նշանակում է «Ծագող արեգակի երկիր», ինչը խորհրդանշված է երկրի դրոշի վրա:
ՃԱՊՈՆԻԱ Բնություն և կլիմա Ճապոնական կղզիների մեծ ձգվածությունն անդրադառնում է կլիմայի վրա: Այն գերազանցապես մուսսոնային է, հաճախակի են արևադարձային փոթորիկները` թայֆունները, որոնք զգալի վնաս են պատճառում տնտեսությանը:
ՃԱՊՈՆԻԱ Բնություն և կլիմա Գետերը հորդառատ են, հարուստ` սահանքներով ու ջրվեժներով: Խոշոր գետերն են` Սինանոն, Տոնեն, Քիսոն, Իսիկարին, լճերից` Բիվան:Երկրի տարածքի 2/3-ը անտառածածկ է: Աճում են եղևնի, սոճի, նվենի, դափնի, ճապոնական նոճի: Անտառների պահպանումը, բնական և արհեստական զբոսայգիների ստեղծումը, լանդշաֆտների բարելավումը ճապոնացիների կենցաղի անբաժանելի մասն են: Երկրի տարածքի 13 տոկոսը հայտարարված է արգելոցային տարածք: Մեծ ժողովրդականություն է վայելում Հոնսյու կղզու Նիկո ազգային պարկը, որտեղ գտնվում է սրբազան Ֆուձիյաման:
ՃԱՊՈՆԻԱ Քաղաքական կարգը Ճապոնական կայսերական արքայատոհմը մեր օրերում թագավորող պաշտոնապես ամենահին արքայատոհմն է: Ըստ թ.սահմանադրության` բարձրագույն իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ կայսրը` տեննոն, պարզապես պետության և ազգի միասնության խորհրդանիշն է: Իշխանության բարձրագույն մարմինը խորհրդարանն է, որը կազմված է երկու պալատից` ներկայացուցիչների պալատը, որի ընտրություններն արվում են չորս տարին մեկ, և խորհրդականների պալատը` վեց տարին մեկընտրություններով:
ՃԱՊՈՆԻԱ • Տոկիո(8 444 531) • Յոկիոհամա (3 575 515) • Օսակա (2 640 097) • Նագոյա (2 214 958) • Սապպորո (1 875 862) • Կոբե (1 524 43) • Կիոտո (1 469 427) • Ֆուկուոկա (1 402 040) • Կավասակի (1 315 865) • Սայտամա(1 185 030) 10 խոշոր քաղաքները և դրանց բնակչությունը
Օսակա – երկրի երրորդ խոշորագույն քաղաքը, ժամանակակից Ճապոնիայի խորհրդանիշը
ՃԱՊՈՆԻԱ Տեսարժանվայրեր Ճապոնիայի հիմնական տեսարժան վայրերը են Ֆուդձիյամա լեռը, լճերը, տաք աղբյուրները, արևադարձային բուսականությամբ հրաբխային կղզիները: Այգում, շրջապատված լեռներով, սոճիներով և եղևնիներով, գտնվում է Ֆուդձի հինգ հայտնի լճերը: Հարավ – արեւելքում տեղակայված է Ֆուդձի լեռը և անտառածածկ Խանքոյե հրաբուխը, որը հայտնի էառողջարաններով իր տաք ազբյուրներով:
ՃԱՊՈՆԻԱ Ավանդույթներ և խորհրդանիշները
Իկեբանա— ծաղկեփնջեր կազմելու ճապոնական արվեստ: Սկիզբ է առնում Ճապոնիայումբուդդայականության տարածման ժամանակներից:Իկեբանան` ճապոնական ծաղկահարդարման արվեստը, աշխարհում մեծ մասսայականություն է վայելում: Այն բնությանն անմիջապես մերձենալու ունակությամբ կամուրջ է հանդիսանում մարդ-բնություն հաղորդակցման մեջ և այդքանով գրավել միլիոնավոր մարդկանց:
Կիմոնո – XIX դարի կեսերիցհամարվում է Ճապոնիայի ավանդական հագուստ