E N D
Մոլիբդենը 6-րդ խմբի քիմիական տարր է։Կարգթիվը՝ 42, Հարաբերական ատոմային զանգվածը 96, պայծառ-մոխրագույն մետաղ է։ Բնության մեջ տարրը ներկայացված է ստաբիլ իզոտոպների «ընտանիքով» զանգվածային թվերով՝ 92, 94-98, և 100,որոնցից ամենաշատ տարածվածը 98M (23,75 %):Հայտնի է մոլիբդենի 35 իզոտոպ՝ 83-ից մինչև 117 ատոմային զանգվածներով։ Բնության մեջ հանդիպող իզոտոպները յոթն են՝ 92Mo, 94Mo,95Mo, 96Mo, 97Mo, 98Moև 100Mo։ Դրանցից միայն մոլիբդեն-100-ն է անկայուն։
Մոլիբդենի Հատկությունները Մաքուր վիճակում մոլիբդենը գորշ արծաթափայլ մետաղ է, կարծրությունն ըստ Մոհսի սանդղակի 5.5 է։ Հալման ջերմաստիճանն է 2623 °C ։ Բնության մեջ հանդիպող տարրերից միայն տանտալը, օսմիումը, ռենիումը, վոլֆրամը և ածխածինն ունեն հալման ավելի բարձր ջերմաստիճաններ։ Մոլիբդենի թույլ օքսիդացումն սկսում է 300 °C-ից։ Արտադրության մեջ օգտագործվող մետաղներից այն ունի ամենափոքր ջերմային ընդարձակման գործակիցը։
Արդյունահանումը Հայաստանում Աշխարհի մոլիբդենի պաշարների ավելի քան 7%-ը գտնվում է Հայաստանում, հիմնականում՝ Քաջարանում։ Քաջարանի հանքերի պաշարը գնահատվում է ավելի քան 1 մլրդ տոննա և, ըստ հաշվարկների, Քաջարանի պղնձա-մոլիբդենային կոմբինատին աշխատանք կապահովի մոտավորապես 150 տարի։ Քաջարանում մաքուր մոլիբդենի պաշարը գնահատվում է մոտավորապես 550 հազար տոննա։ Հանքաքարում մոլիբդենի պարունակությունը կազմում է 0,055 %:
Տեսանյութեր http://www.youtube.com/watch?v=oun9MFeyjiY Ինչպես են տեղափոխում Մոլիբդենը http://www.youtube.com/watch?v=8KbyMTXYzGI Մոլիբդեն – Սև ադամանդ