130 likes | 553 Views
Դիպլոմային աշխատանք. Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ Հեղինակ ` Անի Հարությունյան Թեմա – Մանկական խոհանոց Մասնագիտությունը – դաստ իարակ Ղեկավար –Զ. Ավետիսյան Ք. Երևան 2014. Բովանդակություն. Ներածություն էջ 3 Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում էջ 4- 5
E N D
Դիպլոմայինաշխատանք • Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ • Հեղինակ`Անի Հարությունյան • Թեմա –Մանկական խոհանոց • Մասնագիտությունը – դաստիարակ • Ղեկավար–Զ. Ավետիսյան • Ք. Երևան 2014
Բովանդակություն Ներածություն էջ 3 Երեխայի սնուցումըկյանքի առաջինտարումէջ 4- 5 Իմ կատարածաշխատանքներըէջ 6 Առողջ սնունդնու արտասահմանյան փորձըէջ 7 Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառէջ 8 Ոչ օգտակար սննդամթերքէջ 9-10 Ճաշացանկիհասանելիությունըպատվիրատուինէջ 11 Եզրակացություն էջ 12 Գրականության ցանկ էջ 13
Մանկական խոհանոց - Ներածություն Մանկական խոհանոց ասելով հասկանում ենք առողջ սնունդ և միանգամից պատկերացում մեր այսօրվա նախակրթարանի սննդակարգն ու դրա տարատեսակ բաղադրիչները: Առողջ սնունդը մեր առողջ ապագան ապահովող հիմնական բաղադրիչ մասն է կազմում:Փորձենք ինքներս դիտարկել և քննարկել տերմինի հասկացությունն ինչպես մեր երկրում, այնպեսէլ դրա սահամաններից դուրս: 3
Երեխայի սնուցումը կյանքի առաջին տարում • Սնուցման ճիշտ կազմակերպումն ունի կարևոր նշանակություն. այն նպաստում է երեխայի օրգանիզմի ներդաշնակ զարգացմանը, բարձրացնում է նրա իմունա-բիոլոգիական հատկությունները: • Նպատակահարմար կամ լիարժեք կարելի է համարել այն սնուցումը, երբ երեխան ստանում է իրենց անհրաժեշտ բոլոր սննդային բաղադրամասերը` համապատասխան քանակով և ճիշտ հարաբերակցությամբ: • Գիտնականների բազմաթիվ ուսումնասիրությունները և գործնական դիտողությունները ցույց են տվել, որ երեխաները լավ են աճում, երբ սնվում են մայրական կաթով, սակայն անհրաժեշտ է նշել, որ վերջին 20 տարվա ընթացքում նկատվել է կրծքով կերակրման նվազեցման հակում: • Ամենաընդունելի տեսակետն այն է, որ կրծքի հասակի երեխաների համար ամենաբարենպաստ սնունդը մայրական կաթն է, ոչ միայն այն պատճառով, որ պարունակում է երեխայի համար բիոլոգիական տեսակետից լիարժեքսպիտակուցներ, ածխաջրատներ, ճարպեր, այլ նաև նրա համար, որ այն պարունակում է ոչ պակաս կարևոր նշանակություն ունեցող հորմոններ, իմուն մարմնիկներ, ֆերմենտներ և այլն: 4
Ճարպերը լինում են կենդանական (կարագ, խոզի ճարպ, տավարի ճարպ) և բուսական (ձեթեր) ծագման: Ածխաջրեր են օսլան ու շաքարները: Շատ ածխաջրեր կան զանազան շիլաների, հացի, կարտոֆիլի, մրգերի, հատապտուղների, բանջարեղենի մեջ: Օրգանիզմում ճեղքվելով (օքսիդանալով)` ճարպերն ու ածխաջրերը փոխարկվում են ածխաթթվական գազի ու ջրի: Այդ ընթացքում անջատվում է մեր օրգանների և մկանների աշխատանքի համար անհրաժեշտ էներգիա, ընդ որում՝ ճարպերի օքսիդացումից անջատվում է 2 անգամ ավելի շատ էներգիա, քան նույն քանակությամբ ածխաջրերից: Որքան շատ են աշխատում օրգաններն ու մկանները, այնքան շատ ճարպեր և հատկապես ածխաջրեր են մեզ անհրաժեշտ: Հանքային նյութեր կան բոլոր օրգաններում, հյուսվածքներում ու հեղուկներում: Մարմնի ոչ մի օրգան ու բջիջ չի կարող գոյություն ունենալ առանց նատրիումի, կալիումի, կալցիումի, ֆոսֆորի և այլ հանքային նյութերի: Վիտամիններ պարունակում են բանջարեղենը, մրգերը, կաթը, միսն ու այլ մթերքներ: Նրանք ապահովում են օրգանիզմի բջիջների բնականոն աշխատանքը: 6
Իմ կատարած աշխատանքները • Խոհանոցային գործունեություն • Ղափամայիծեսըմերնախակրթարանում • Ընտանեկան ղափամա • TV-խոհանոց:Առողջսնունդփոքրիկիկողմից • Փոքրիկներիհետպատրաստածբիսկվիթ • Մրգայինաղցան • Մրգայինխորոված 8
Առողջ սնունդնու արտասահմանյան փորձը Ինչո՞ւ են հիմա այդքան տարածված ավելորդ քաշի հետ կապված խնդիրները: Ի դեպ, այս երևույթը նկատվում է և՛ զարգացած եվրոպական երկրներում, և՛ մեզ մոտ: Գիտնականները շատ պարզ ձևով են սա բացատրում` մոտավորապես 25 տարեկանից սկսած` նյութափոխանակության ինտենսիվությունը սկսում է նվազել, իսկ օրգանիզմի աճը դադարում է: Դրա հետ մեկտեղ, սովորության համաձայն, շարունակում ենք ուտել այնքան, որքան ուտում էինք: Համապատասխանաբար, օրգանիզմ մուտք գործած սննդանյութերը անհրաժեշտ ձևով մշակման չեն ենթարկվում, ինչն էլ գիրացման ռիսկի գործոն է: Եթե հասուն մարդը նվազեցնի իր սննդակարգը 30%-ով՝ առանց այն փոխելու, ապա նրա կյանքի տևողությունը կերկարի մի քանի տարով: Բացի այդ` կնվազեն սրտանոթային հիվանդությունները, էնդոկրին խանգարումները և այլ՝ տարեց մարդկանց բնորոշ խանգարումները: Ծխող և խմող ֆրանսիացիների առողջությանը ամենից շատ նախանձում են ամերիկացիները, որոնք իրենց տանջահար են անում տարբեր տեսակի դիետաներով, բայց, միևնույն է, տառապում են գիրությունից: Այս ամենի պատճառն այն է, որ Ամերիկայում սնունդն ուտում են մեծ չափաբաժիններով, իսկ ֆրանսիացիներն ուտում են ամեն ինչ, բայց` քիչ-քիչ: Ամեն օր ճաշին կարմիր գինի, մի փոքր պանիր, կրուասան...Ո՞վ չէր ցանկանա այդպես սնվել: Ի դեպ, հացը, պանիրն ու գինին եղել են երկարակեցությամբ աչքի ընկնող աբխազական հովիվների մշտական սնունդը: Աշխարհում երկարակեցությամբ հայտնի ճապոնացիների ամենօրյա սննդակարգը էապես տարբերվում է ֆրանսիացիների սննդակարգից: Այն լիովին համապատասխանում է ցածր կալորիականությամբ դիետայի պահանջներին, քանի որ հիմնականում ներառում է բրինձ և ծովամթերք: Օրինակ` Օկինավայի բնակչի (կյանքի միջին տևողությունը` կանայք` 78 տարի, տղամարդիկ`86 տարի) ամենօրյա սնունդն իր կալորիականությամբ զիջում է անգամ ամենափոքր համբուրգերին, միևնույն ժամանակ, այն ավելի շատ օգտակար նյութեր է պարունակում: : 9
Երեխաների սխալ սնուցումը ոչ ճիշտ քաշի պատճառ • 0-5 տարեկանում ճիշտ սննդակարգը առողջության պաշար է ողջ կյանքի համար:0-5 տարեկան հայ երեխաների 19 տոկոսը թերաճություն ունի` չնայած քաղցած չի մնում, իսկ 15 տոկոսի մոտ գրանցվել է գերաճ` չնայած այդ երեխաները շատակերներ չեն: Սրանք Առողջապահության նախարարության 5 տարին մեկ արվող ազգային հետազոտության վերջին տվյալներն են: Հարցն այն է, որ երեխաները ճիշտ չեն սնվում. ուտում են շատ կամ քիչ, բայց ոչ օգտակար սննդամթերք, ինչն էլ խախտում է նյութափոխանակությունը: • Սխալ սնուցման կրկնակի բեռին եւ հայաստանյան իրավիճակին նվիրված երկօրյա համաժողովն ամփոփում են հայ և ամերիկացի մասնագետները` Կոլումբիայի համալսարանից: • Նշվում է, որ քրոնիկ թերսնումը մինչեւ 5 տարեկան երեխաների 20 տոկոսի մոտ ֆիզիկական և մտավոր խնդիրներ է առաջացնում: Սպիտակուցային սննդի պակասից առաջ է գալիս նաև սակավարյունություն, ինչը նույնպես Հայաստանում տարածված խնդիր է: Թերաճի բարձր ցուցանիշ է գրանցվել հատկապես Սյունիքի մարզում` 36 տոկոս: • Կալիֆոռնիայից եկած մասնագետները հիացած են հայկական խոհանոցով, բայց հորդորում են հայ ծնողներին առանձնակի ուշադրություն դարձնել երեխաների ճիշտ սննդակարգին, որովհետեւ առաջացող խնդիրները երբեմն կարող են անդառնալի լինել: • Առողջապահության նախարարությունը պլանավորում է կառավարության հաստատմանը ներկայացնել երեխաների ճիշտ սնուցման ազգային ռազմավարություն եւ գործողությունների ծրագիր: • աղբյուր 10
Ոչ օգտակար սննդամթերք • Ֆաստ-ֆուդով սնվող երեխաներին դժվար կլինի գտնել առողջ սնունդ, ասվում է Յելի Սննդամթերքի կենտրոնի նոր հետազոտությունում: • Fast Food FACTS 2013նոր հետազոտությունն անմիջականորեն ուսումնասիրում է մանկական սնունդը և թե ինչպե՞ս է այն մատուցվում երեխաներին: • Հետազոտության համար բժիշկներն ընտրեցին հատուկ մանկական ճաշացանկով 18 ռեստորան մոտավորապես 5427 հնարավոր ճաշատեսակներով: Վերջին երեք տարիների ընթացքում նրանք որոշ դրական փոփոխություններ գտան: Այդ ռեստորաններից երեք քառորդը ճաշացանկում երեխաների համար առողջ ըմպելիքներ ավելացրեցին, եւ գոնե մեկ առողջ ճաշատեսակ ( բացի Taco Bell ռեստորանից) հատուկ երեխաների համար: McDonalds-ն , որպես Happy Meals (Երջանիկ ճաշատեսակներ) ավելացրեց կես չափաբաժին կարտոֆիլ ֆրի՝ խնձորի հավելումով: 11
Բայց այս ճաշատեսակներից շատերը միևնույնն է առողջ չէին: Առողջ մանկական սննդի տոկոսը նույնն էր ինչ 2010 թվականին եւ կազմում էր ընդամենը 1%: Մանկական համակցված ճաշատեսակներից միայն 33%-ն էր համապատասխանում դպրոցականների համար սննդային խորհուրդներին, եւ միայն 15` նախադպրոցական տարիքի երեխաների համար: • Տասը ճաշատեսակներից վեցը Arby`s Kraft մակարոնի եւ խնձորի կտորներով պանրի համակցություններն էին եւ ըմպելիքներ, ներառյալ շշալցված ջուր, սառը թեյ, 100% հյութ եւ ճարպազերծված կաթ: Կային նաեւ հավի նագեթսներ Burger King-ից խնձորի կտորներով քաղցր ու թթու սոուսներով եւ ՝Nestea ու Gold Peak ոչ քացր թեյեր, ինչպես նաեւ բանջարեղենային ճաատեսակներ ՝խնձորի կտորներով մսով բրդուճներ, (սպիտակ հացով, առանց պանրի ) եւ 100 տոկոսանոց հյութ: 12
ՃաշացանկիհասանելիությունըպատվիրատուինՃաշացանկիհասանելիությունըպատվիրատուին • Ի տարբերություն այլ պարտեզների՝ մեր սաների սննդակարգը հասանելի է մեր ծնողներին,քանի որ այն դրվում է մեր կայքում: Ցանկացած ժամանակ պատվիրատուն՝ ծնողը, կարող է տեսնել,թե ինչպով է սնվում երեխան մեր պարտեզում,և համոզվել,որ առողջ սննդակարգենքկազմելմերերեխաներիհամար: նմուշ 13
Եզրակացություն • Երեխաներըմերվաղվաապագանեն: Ապահովելովառողջսնունդմեր և մերփոքրիկներիհամար, մենքոչմիայնդաստիարակումենքառողջապագա, այլևսովորեցնումենքայդապագանստեղծելուբոլորմիջոցները: 14
Գրականությանցանկ • «Кулинария» ամսագիր • «Нашидетки»русскийжурнал • Fast Food FACTS 2013 նոր հետազոտություն • «Голод и изобилие. История питания в Европе »поавторуМассимоМонтанари 15