430 likes | 1.39k Views
Դեռահասների աճի , զարգացման , վերարտադրողական առողջության առանձնահատկությունները. Մարինա Մելքումովա « Արաբկիր » բժշկական համալիր-Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ. Դեռահասը …. Համաձայն ԱՀԿ-ի ` Դեռահաս ներ ` 10-19 տարեկան. Դեռահասային տարիքի առանձնահատկությունները.
E N D
Դեռահասներիաճի, զարգացման, վերարտադրողական առողջության առանձնահատկությունները ՄարինաՄելքումովա «Արաբկիր»բժշկականհամալիր-Երեխաների և դեռահասներիառողջությանինստիտուտ
Դեռահասը… Համաձայն ԱՀԿ-ի` Դեռահասներ` 10-19 տարեկան
ԴեռահասայինտարիքիառանձնահատկություններըԴեռահասայինտարիքիառանձնահատկությունները Մարմնի կտրուկ աճ Երկրորդային սեռական հատկանիշների առաջացում, վերարտադրողական ֆունկցիայի և սեռական վարքագծի ձևավորում Վնասակար սովորությունների և վարքագծի ձևավորում Սոցիալացում Քրոնիկ հիվանդությունների յուրօրինակ ընթացք Դեռահասային տարիքին բնորոշ հիվանդությունների/հիվանդագին վիճակների ձևավորում
Հասունացման դինամիկան ֆիզիկական սեռական հոգեսեռական հոգեկան սոցիալական երեխա դեռահաս մեծահասակ 10 12 14 16 18 20 лет
Պուբերտատ Սոցիալական զարգացում Ասոցիալ շրջան Պուբերտատ Սոցիալական զարգացում
Ֆիզիկական զարգացում • Դեռահասի հասակը պայմանավորված է սեռով, ժառանգականությունով, սնուցման առանձնահատկություններով, միջավայրի և այլ արտաքին ազդակների` Ֆիզիկական ակտիվություն,, մտավոր ակտիվություն, հոգեբանական միջավայր, հիվանդություններ ազդեցությունով • Արտաքին ազդակները կարող են փոխել անհատի հասակի ժառանգական պոտենցիալի իրացումը
Ֆիզիկական զարգացում • Մինչև դեռահասություն երկու սեռերի աճը ընդանում է հարթ և իրար հավասար • Աղջիկների մոտ սկսվում է երկու տարի շուտ • Աճի թռիչք` աղջիկների մոտ մաքսիմալ`12.2, ավարտվում է 17-19 տ • Տղաների մոտ`14.2 տարեկանում,ավարտվում է 19-20 տարեկանում • Դաշտանային ցիկլի առաջացումից հետո աճը դանդաղում է • Տղաները 12-13 սմ բարձր են աղջիկներից
Ֆիզիկական զարգացում • Աճի թռիչքի ընթացքում տղաների հասակը ավելանում է 25-30 սմ, իսկ աղջիկների`18-23 սմ • Հասակի մաքսիմալ արագությունը դեռահասների մոտ նկատվում է գարնանը, իսք քաշի ավելացումը`աշնանը • Սթրեսները, գերլարվածությունը դպրոցում, սպորտային ինտենսիվ ծանրաբեռնվածությունը արգելակիչ ազդեցութուն է թողնում աճի վրա
Ֆիզիկական զարգացում • Մարմնի զանգվածի ավելացումը տղաների մոտ համընկնում է հասակի թռիչքի հետ, միջինում 9 կգ/տ, աղջիկների մոտ այն տեղի է ունենում 6 ամիս հետո, կազմելով միջինում 8 կգ/տ • Կախված է էներգիայի բալանսից • Թերսնուցումը, սննդի պակասը,սնուցման վարքագծի փոփոխությունները, սպորտով ինտենսիվ զբաղվելընպաստում է ավելի ուշ հասունացմանը • Քաշի ավելցուկը նպաստում է վաղ սեռական զարգացմանը
Ցածրահասակություն Աճի և սեռահասունության կոնստիտուցիոնալ ուշացում Ընտանեկան ցածրահասակություն Ակնկալվող հասակ: տղաներ (հոր հասակը+ մոր հասակը ) +13)/2 Աղջիկներ (հոր հասակը+ մոր հասակը ) -13)/2 Կարող է տատանվել 10 սմ
Ֆիզիկական զարգացում • Սկզբից աճում է թաթը, սրունքը, ազդրը, կոնքը միջաձիգ չափերով, նոր դաստակը, նախաբազուկը, ուսերը • Վերջույթների և մարմնի աճի տարբերությունը` մեկ տարի • Պուբերտատի ընթացքում փոխվում է գանգի դիմային հատվածը; ստորին, հետո վերին ծնոտները, քիթը, ակնագունդերի սագիտալ և հորիզոնտալ առանցքը, ինչը նպաստում է միոպիայի զարգացմանը • Գանգի չափերը10-տարեկանի մոտ համապատասխանում են մեծահասակների • գանգին 95% • Հետևանք` դեռահասային դիսմորֆոֆոբիաներ…
Ֆիզիկական զարգացում • Հատուկ կարիք ունեցող երեխաների մոտ ուշացած զարգացումը դեռահասային տարիքումնպաստում է ցածր ինքնագնահատականի առաջացմանը, հատկապես տղաների շրջանում, դժվարություններ է ստեղծում հասակակիցների շփման, իսկ հետագայում և ծնողական ընտանիքից անկախացման հարցերում: • Քրոնիկ խնդիրներ ունեցող աղջիկները ավելի էմոցիոնալ են և դյուրագրգիռ, քան առողջության խնդիրներ չունեցող դեռահասները, ավելի շատ են հակված հոգեկան խանգարումների • Քրոնիկ խնդիրների առկայությունը անդրադառնում է նաև ուսումնական առաջադիմությանը:
Սեռականզարգացմանգնահատում • Թելարխե- կրծքագեղձերի զարգացում, աղջիկների մոտ` սեռական զարգացման սկիզբ • Ադրենարխե` ցայլքի մազակալում, ակնե, մարմնի հոտի փոփոխություն • Մենարխե` դաշտանային ցիկլի սկիզբ • Կրծքագեղձերի մեծացում` պինդ հանգույց արեոլայի շրջանում, ցայլքի մազակալման սկիզբ `10-11,5 • Ցայլքի և թևատակերի մազակալում` 10-13 տ • Դաշտանային ցիկլի առաջացում` 11-13 տ. • Օվուլյացիա, ձայնի փոփոխությու,ն պզուկների առաջացում `14-15տ • Ոսկրային աճի դադարեցում` 16-17 տ
ՍեռականզարգացմանգնահատումտղաներիմոտՍեռականզարգացմանգնահատումտղաներիմոտ • Ամորձիների մեծացում` 11-12 տ • Ցայլքի մազակալման սկիզբ` 12-13 տ • Սեռական օրգանների աճ` 12-13 տ • Ձայնի փոփոխություն` 13-14 տ • Թևատակերի մազակալում` 14 տ • Սերմնաժայթկում 14-15 տ • Դեմքի մազակալման սկիզբ` 14-18 տ
Սեռականզարգացմանգնահատում • Վաղաժամ սեռական հասունություն `մինչև 8 տ.երկրորդային սեռական հատկանիշների առաջացում, դաշտանի առաջացում մինչև9 տ աղջիկների մոտ • տղաների մոտ` մինչև 9 տ.մազակալում
Սեռականզարգացմանգնահատում • Ուշացած սեռահասանությունը սահմանվում է հետևյալ նշանների բացակայությամբ • Կրծքագեղձերի զարգացում` 13 տարեկանում • Ամորձիների զարգացում` 14 տարեկանում • Մենարխե` 15 տարեկանում • Պատճառները • աճի և սեռահասունության կոնստիտուցիոնալ ուշացում, հատկապես տղաների մոտ • թերսնուցում,քրոնիկական հիվանություններ • սթրես • Էնդոկրին խանգարումներ
Սեռական զարգացման գնահատում • Կրծքագեղձերի մեծացումը կարող է լինել ասիմետրիկ, սովորաբար ձախ կուրծքը լինում է ավելի մեծ • Եթե վեց ամսվա ընթացքում նկատվում է ունիլատերալ կրծքի մեծացում, անհրաժեշտ է մտածել վնասվածքի կամ էնդոկրին խանգարումների մասին • Մինչև դաշտանային ցիկլի սկիզբը մոտ մեկ տարվա ընթացքում հնարավոր է ֆիզիոլոգիական լեյկորեա` էպիթելիալ բջիջների դեսկվամացիայի հաշվին • Ցիկլը անօվուլյատոր կարող են լինել 1-1.5 տարի • Տրամադրության և ախորժակի փոփոխություններ, մոռացկոտություն, գլխացավեր`նախադաշտանային համախտանիշ
Սեռական առողջություն • Եթե նկատվում է սեռական հասունացման ուշացում, խորհուրդ չի տրվում ծանր ֆիզիկական լարվածություն • Տղաների մոտ պրեբուրտատում առնանդամի երկարությունը միջինումէ 6.2 (4.5-7.5) հասուն շրջանում միջինում`13.2 (10.8-15.5) • Ձեռնաշարժությունը դեռահասային տարիքում...բնական երևույթ թե..... • Սեռավարակների մասին տեղեկատվության տրամադրում • Վաղ հղիության վտանգների վերաբերյալ տեղեկատվություն
Սեռական առողջություն • Զարգացման խնդիրներունեցող շատ աղջիկների մոտ սեռահասունացման շրջանը սկսվում է ավելի վաղ: • Այս երեխաները խոցելի են դառնում սեռական ոտնձգությունների և բռնությունների նկատմամբ: • Սեռական կրթության նպատակներից մեկն է նաև հնարավորություն տալ պատկերացում կազմել ընտանեկան արժեքների, ծնողավարության, պատասխանատվության, որոշում կայացնելու, բարոյականության մասին, ընդգրկվել հասարակության մեջ որպես լիարժեք անդամ:
Հետևանքները… Դեռահասներին անհանգստացնում է արտաքին տեսքը, փոփոխվող մարմինը Աղջիկները անհանգստանում են քաշի ավելացումով Վաղաժամ և ուշացած զարգացում ունեցողները ենթակա են դեպրեսիաների, սնուցման խանգառումների, բռնությանը Վաղ հասունացում ունեցող տղաները բավական պոպուլյար են Ուշացած հասունացում ունեցողները ընկալվում են որպես մանկամիտ, որպես հետևանք` ցածր ինքնագնահատական Դառնում են ամաչկոտ, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների նկատմամբ Լրացուցիչ հանգստի/քնի, բալանսավորված սննդի կարիք ունեն
Անհրաժեշտ է… Բացատրել դեռահասային տարիքի առանձնահատկությունները 8-9 տարեկանում Բացատրել, որ դեռահասների պատկերները թերթերում կամ համացանցում չեն համապասխանում իրականությանը Վաղ հասունացում ունեցող դեռահասներին խրախուսել շփվել հասակակիցների, այլ ոչ թե տարիքով մեծերի հետ Լսել դեռահասին
Հոգեբանա-սոցիալականզարգացում 10-13 տ Մտածողությունը դեռ կոնկրետ,ներկայի մասին, էգոցենտրիզմ, առաջադիմության նվազում, նույն սեռի ընկերների հետ շփում, մեծահասակների դերը, պլատոնիկ լիբիդո + հետաքրքրություն, ցանկություն ինչ-որ մի բան անել, գործել - հոգնածություն, հետևողականության պակաս, աղմկոտություն, ամաչկոտություն 14-16 տ Աբստրակտ մտածելակերպ, կոնֆլիկտներ ծնողների հետ, հասակակիցների մեծ նշանակություն, նույնանման հագուստ, ռիսկային վարքագծի դրսևորում, հետաքրքրություն հակառակ սեռի նկատմամբ, էրոտիկ լիբիդո + Ինքնուրույնության ցանկություն, անհատականություն, անմիջականություն - Կռվառա են, հակասական, իմպուլսիվ, անկառավարելի, կամակոր, ինքնամփոփ 17-19 տ Աբստրակտ մտածելակերպ, ապագայի պատկերացում, մասնագիտության ընտրություն, սեքսուալ լիբիդո, +Պրակտիկ,պրագմատիկ, տեղեկացվածություն -մաքսիմալիստ են, ամբիցիոզ
Սոցիալականզարգացում • Հիմնական խնդիրները` • Անձի ձևավորում, • Արժեքների, կյանքի նպատակների ձևավորում • Մասնագիտության ընտրություն
Սոցիալականզարգացում Ձևավորվում է սեռին բնորոշ վարքագիծ Աղջիկները` զգայուն, լսող, էմոցիոնալ, փոքրերի մասին մտածող` մայրական բնազդ, համբերատար Տղաները` լիդեր,ազատ, ավանտյուրիզմ
Սոցիալականզարգացում • Սիրո և կապվածության կարիք • Հաջողության կարիք • Անկախության կարիք • Անվտանգության կարիք • Ինքնահաստատաման կարիք • Ընկերների հետ շփում, որն օգնում է վստահության ձեռք բերմանը • ԸՆՏԱՆԻՔ