330 likes | 1.19k Views
Արեգակնային համակարգ. Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արևից և այլ երկնային առարկաներից, որոնք ձգողությամբ կապում են նրա ինը մոլորակները :. Մերկուրի.
E N D
Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայի մեջ և բաղկացած է Արևից և այլ երկնային առարկաներից, որոնք ձգողությամբ կապում են նրա ինըմոլորակները:
Մերկուրին Արեգակին ամենամոտ մոլորակն է: Հայկական անվանումը Փայլածու է: Ունի էլիպսաձև շարժում: Միջին հեռավորությունը Արեգակից 58 մլն կմ է: Իր առանցքի շուրջը պտտվում է 58,65 իսկ Արեգակի շուրջը 88 երկրային օրում: Տրամագիծը 4865 կմ է: Մերկուրին դժվար դիտելի մոլորակ է և դիտումները հնարավոր է միայն արևամուտից անմիջապես հետո, կամ արևածագից անմիջապես առաջ: Մերկուրիի մակերևույթի վրա կան օղակաձև լեռներ, խոր ընկած հարթավայրեր: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա կես միլիարդ անգամ փոքր է երկրայինից` ամենատարածված գազը հելիումն է, այսինքն գործնականում մթնոլորտից զուրկ է: Աննշան մթնոլորտի հետևանքով գիծերային և ցերեկային երեսների ջերմաստիճանները իրարից խիստ տարբերվում են` գիշերը -140 աստիճան, իսկ ցերեկը մինչև +350 աստիճան ցելսիուս:
Արեգակից և լուսնից հետո Վեներան երկնքի ամենապայծառ լուսատուն է: Վեներային մթնոլորտի գոյությունը հայտնաբերել է Լոմոնոսովը: Չափազանց խիտ մթնոլորտի և ձգված ամպերի շերտի հաստության պատճառով /մոտ 68կմ/ Վեներայի մակերևույթը օպտիկական տիրույթում չի երևում: Մակերևույթի վրա կան բարձր լեռներ, լեռնաշղթաներ և խառնարաններ: Մթնոլորտային ճնշումը մակերևույթի վրա մոտ 90 մթն է: Վեներան արբանյակ չունի:Վեներան իր առանցքի շուրջը պտտվում է 243 օրում: Պտտման ուղղությունը հակառակ է Արեգակի շուրջը պտտվող մոլորակների ուղղությանը:Վեներայի վրա Արեգակը ծագում է արևմուտքում և մայր է մտնում արևելքում:
Երկիրըմարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Արեգակնային համակարգի երրորդ մոլորակն է։ Տրամագիծը 12.700 կմ է։ Երկիր մոլորակը առաջացել է մոտավորապես 4,6 մլրդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակը՝ լուսինը, երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
Մարս. Մարս մոլորակը մարդկությանը հայտնի է վաղուց: Հայերը նրան տվել են Հրատ անվանումը: Մարսը արեգակից իր հեռավորությամբ չորրորդն է: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձև ուղեծրով: Միջին հեռավորությունը արեգակից 228 մլն կմ է: Արեգակի շուրջ շարժման միջին արագությունը 24,2 կմ/վրկ է: Մարսի` արեգակի շուրջ լրիվ պտույտը տևում է 687 երկրային օր կամ 1,88 տարի: 15-17 տարին մեկ, գտնվում է երկրից նվազագույն հեռավորության վրա` 56, 5 կմ: Պտույտը սեփական առանցքի շուրջ տևում է 24 ժամ 37 րոպե 22,7 վրկ: Մարսի վրա տարվա եղանակներն երկրայինից մոտ երկու անգամ երկարատև են:Մարսի մակերևույթի մեծ մասը ավազապատ է:Այս մոլորակն ունի երկու բնական արբանյակ` Ֆոբոս և Դեյմոս անվանումներով:
Արեգանային համակարգի հինգերորդ մոլորակն է: Արեգակից միջին հեռավորությունը 778,3 միլիոն կմ է: Յուպիտերը Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակն է: Հասարակածի տրամագիծը 141 700 կմ է: . Յուպիտերը Արեգակի շուրջ պտտվում է 11,862 տարում: Հայտնի է Յուպիտերի 16 արբանյակ: Առաջին չորսը` Իո, Եվրոպա, Գանիմեդ, Կալիստո կոչվում են գալիլեյան արբանյակներ և Լուսնի նման նույն երեսով են ուղղված դեպի մոլորակը:
Այս մոլորակը արեգակնային համակարգի վեցերորդ մոլորակն է` Երևակ հայկական անվանումով: Մեծությամբ արեգակնային համակարգում երկրորդն է` յուպիտերից հետո: Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով: Միջին հեռավորությունը Արեգակից 1,43 միլյարդ կմ է:Իր առանցքի շուրջը Սատուրնը պտտվում է 10 ժամ 39,4 րոպե է: Երկնքում Սատուրնը երևում է որպես դեղնավուն աստղ, որի պայծառությունը փոխվում է 0-ից մինչև առաջին աստղային մեծության: Պայծառության փոփոխությունը պայմանավորված է Սատուրնի շուրջը օղակների առկայությամբ:
ՈւրանԱրեգակնային համակարգի հեռավորությամբ յոթերորդ մոլորակն է: Պատկանում է հսկա մոլորակների թվին: Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով` Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ: ՈՒրանը ունի հինգ արբանյակ` Միրանդա, Արիել, ՈՒմբրիել, Տիտանյա և Օբերոն: Ենթադրվում է 6-րդ արբանյակի գոյությունը... ՈՒրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս մոլորակների նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ, ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում /ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս/:
Նեպտունը արեգակնային համակարգի ութերորդ մոլորակն է: Միջին հեռավորությունը Արեգակից 4495,6 մլն կմ է: Իր առանցքի շուրջը պտտվում է 15 ժամ 48 րոպեում: Արեգակի շուրջը պտույտը տևում է 164,8 երկրային տարի: Նեպտունի միջին ջերմաստիճանը -200 աստիճան ցելսիուս է, զանգվածը 17,2 անգամ գորազանցում է երկրի զանգվածին: Տրամագիծը 49 500 կմ է` մոտ 4 անգամ մեծ երկրայինից: Նեպտունը պատած է մթնոլորտով, որտեղ հայտնաբերվել են մոլեկուլային ջրածին, մեթան և հելիում: ՈՒնի երկու արբանյակ` Տրիտոն և Ներեիդա: Տրիտոնը արեգակնային համակարգի մեծագույն արբանյակներից է, զանգվածով երկու անգամ գորազանցում է Լուսնին: Տրիտոնի տրամագիծը 4000կմ է, պտտման պարբերությունը 5,9 օր է, իսկ պարաբոլական արագությունը 2,7կմ վրկ: Ենթադրվում է, որ Տրիդոնը մթնոլորտ ունի:
Արեգակնային համակարգի իններորդ և Արեգակից ամենամեծ հեռավորության վրա գտնվող մոլորակն է: Հեռավորությունը Արեգակից 5899,1 միլիոն կմ է: Մոտ 39, 4 անգամ մեծ է Երկիր Արեգակ հեռավորությունից:Մակերևույթի ջերմաստիճանը 230 աստիճան ցելսիուս է: Իր առանցքի շուրջը պտտվում է 6,4 օրում, Արեգակի շուրջը` 247,7 տարում:Ջ. Քրիստին հայտնաբերեց Պլուտոնի արբանյակը` Քարոնը:Պլուտոնը հիմնականում կազմված է ապարների հետ խառնված ջրային սառույցից:
Աստղագետներըկարծումեն, որկաևսմիմոլորակԱրեգակնայինհամակարգում, մնում է հայտնաբերելայն: