290 likes | 739 Views
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ. Ծրագիր. << Էներգախնայողություն հասարակական օբյեկտներում , >> էներգախնայողության ջերմատեխնիկական ցեւցանիշները. Ջերմատեխնիկական ցուցանիշներ Նորմատիվ փաստաթղթեր Ջերմային հաշվարկ Ֆինանսատնտեսական ցուցանիշներ.
E N D
Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամ Ծրագիր. <<Էներգախնայողություն հասարակական օբյեկտներում, >> էներգախնայողության ջերմատեխնիկական ցեւցանիշները Ջերմատեխնիկական ցուցանիշներ Նորմատիվ փաստաթղթեր Ջերմային հաշվարկ Ֆինանսատնտեսական ցուցանիշներ
Բաժին III. Կապալառուի հայտ Ուսումնասիրելով Մրցութային Փաստաթղթերը, ներառյալ դրանց հետևյալ լրացումները [նշել ցանկով], մենք առաջարկում ենք իրականացնել (անվանումը)Nօ EE-CW-??/2013 պայմանագիրը համաձայն ՊՊ-ի, որը կցվում է սույն Հայտին ԹԻՎ 1 (տառերով) ՀՀ ԴՐԱՄ/ գումարը նշել թվերով և տառերով, արժույթը` տառերով/ ԶԲԱ ԹԻՎ 2 (տառերով) ՀՀ ԴՐԱՄ/ գումարը նշել թվերով և տառերով, արժույթը` տառերով/ , էներգախանայողությունը ԹԻՎ 3 %:
ՑՀ 12.1.Լրացուցիչ նյութերը, որոնք պետք է լրացվեն և ներկայացվեն Հայտատուների կողմից հետևյալն են.ԷԽՄԱ, որը ներառում է նվազագույնը հետևյալը. • ա. Հայտատուների կողմից իրականացված գնահատման հիման վրա նախատեսված Էներգախնայողության/ԷԽ/ միջոցառումների նկարագրությունը, • բ. Մանրակրկիտ աշխատանքային պլան, ԷԽՄ-երի տեխնիկական մոտեցումների և գաղափարների նկարագրություն, ներառյալ գծագրեր, լուսանկարներ, հղումներ սարքավորումների և նյութերի առկա մասնագրեր և այլն, • գ. Ընդհանուր ներդրումային արժեքի հաշվարկը, որը կներառի նախագծանախահաշվային, շինարարական աշխատանքները, ինչպես նաև շահագործման ու պահպանման /ՇևՊ/ և չափման և հավաստագրման /Չ և Հ/ ծառայությունները գործարկումից հետո առաջին 12 ամիսների համար,
դ. Էներգախնայողության տարեկան ցուցանիշը /տոկոսը/, • ե. Էներգիայի պահանջարկի հաշվարկը նախքան ԷԽՄ-ների փաթեթի իրականացումը և հետո, • զ. Էներգիայի սպառման նվազեցման գնահատում, • է. Զուտ բերված արժեքի /ԶԲԱ/ հարվարկը, ներառյալ Շ&Պ, Ներքին շահութաբերության նորմը և Պարզ հետգնման ժամկետը առաջարկվող ԷԽՄ-երի փաթեթի համար: • ը. Շ&Պ ժամանակացույց
Հաշվարկների ելակետային տվյալներ. • Հաշվարկների ելակետային տվյալներ. • տարիներ` 20, լուսավորության համար`15 • զեղչման տոկոսադրույք` 10% • գազի սակագին`156 ՀՀ դրամ/ն.մ3 • էլեկտրաէներգիայի սակագին` 38 ՀՀ դրամ/կՎտժ
Ստանդարտ ձև. Էներգախնայողության միջոցառումների առաջարկ1. Էներգախնայողության միջոցառումներ (ԷԽՄ)
Տարեկան խնայողության գնահատում Q էխմ = Q մինչ էխմ փաստ–Q էխմ հետո Q էխմ - էներգախնայողական միջոցառումների հետևանքով խնայված էներգիայի քանակն է ջեռուցման սեզոնում, կՎտժ Q մինչ էխմ– ջեռուցման սեզոնում օբյեկտում ծախսվող էներգիայի քանակն է, կՎտժ Q էխմ հետո– էներգիայի այն քանակն է, որը կծախսվի օբյեկտում ջեռուցման սեզոնի ընթացքում` հարմարավետության նույն մակարդակի պահպանման դեպքում, կՎտժ Տարեկան խնայողությունը տոկոսներով` Kէխմ= Q էխմ *100/Q մինչ էխմ փաստ, %
Էներգիայի սպառումը փոքրացնելու նպատակով օբյեկտներում իջեցնում են հարմարավետության մակարդակը` • փոքրացվում է ջեռուցվող տարածքը • կրճատվում է ջեռուցման տևողությունը • իջեցվում է ներքին ջերմաստիճանը Հետևաբար` օբյեկտում սպառված էներգիայի քանակը տարբեր կլինի նորմատիվայինից: Հարմարավետության մակարդակը` K=Qփաստ*100/Qնորմա ,%
Նորմատիվ փաստաթղթեր • ՀՀՇՆ IV-12.02.01-04 Ջեռուցում, օդափոխություն և օդի լավորակում • ՀՀՇՆ II -7.02-95 Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների. նախագծման նորմեր • ՇՆՁ II-7.102-98 Շինարարական ջերմաֆիզիկա շենքերի պատող կոնստրուկցիաների • СНиП 23-02-2003 Тепловая защита зданий • СП 23-101-2004 Проектирование тепловойзащиты зданий • ՀՀՇՆ II -7.01-2011 Շինարարական կլիմայաբանություն • ՀՀՇՆ II -8.03.-96 Արհեստական և բնական լուսավորություն • ՀՀՇՆ IV-12.03.01-04 Գազաբաշխիչ համակարգեր • ՇՆՁ IV-12.101-04 Գազաբաշխիչ համակարգերի նախագծում և շինարարություն • ՏԿ 22,12,2005թ.N2399-Ն Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում • ՀՀՇՆ II-8.04.01-97 Շենքերի և կառուցվածքների հրդեհային անվտանգություն • Սանիտարական նորմեր • Սարքերի/սարքավորումների տեխնիկական անձնագիրը • Օգտագործվող ջերմամեկուսիչ նյութերի, պատրաստվածքների տեխնիկական բնութագրերը հաստատող փաստաթղթեր
Ջերմության կորուստները շենքի պատող կոնստրուկցիաներից
Ջերմային կորուստների հաշվարկ Ջեռուցման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը`Qջ, կՎտժ, Qջ = (Qպկ + Qօդ- (Qմ +Qա )νζ)β Որտեղ` Qպկ– ջերմային կորուստներն են շենքի պատող կոնստրուկցիաներից, կՎտժ Qօդ- ներթափանցող և օդափոխության օդի տաքացման համար անհրաժեշտ ջերմության քանակն է, կՎտժ Qմ – ջերմային մուտքերը կենցաղային ջերմանջատումներից, կՎտժ Qա – ջերմային մուտքերը լուսաթափանց պատող կոնստրուկցիաների միջով ներթափանցած արևային ճառագայթումից, կՎտժ ν- պատող կոնստրուկցիայի ջերմային իներցիայի հետևանքով ջերմայիններհոսքի նվազումը հաշվի առնող գործակից, առաջարկվում է ընդունել ν=0.8 ζ-ջեռուցման համակարգի ինքնակառավարման արդյունավետությունը հաշվի առնող գործակից β-ջեռուցման համակարգի լրացուցիչ ջերմային պահանջարկը հաշվի առնող գործակից ζ, β արժեքները վերցվում են СНиП23-02-2003 հավելված Г-ից:
Qպկ = Qպատ+ Qպ + Qծ+ Qհ Qպատ- ջերմային կորուստներն են արտաքին պատերից, կՎտժ Qպ,դ – ջերմային կորուստներն են արտաքին պատուհաններից և դռներից, կՎտժ Qծ- ջերմային կորուստներն են ծածկից, կՎտժ Qհ- ջերմային կորուստներն են հատակից, կՎտժ Q =24AD10-3/ Ro A – համապատասխան պատող կոնստրուկցիայի մակերեսն է, մ2 D –ջեռուցման շրջանի ջերմաստիճան-օրերի քանակն է տվյալ բնակավայրում, oC*օր
D=N(tն-tդ) N – ջեռուցման ժամանակաշրջանի տևողությունը տվյալ բնակավայրում, ընդունվում է ըստ ՀՀՇՆ IV-12.02.01-04, հավելված Է, օր tն - սենքի ներսի ջերմաստիճանն է, ընդունվում է ըստ СП 23-101-2004 աղ.1,oC tդ- արտաքին օդի ջեռուցման սեզոնի միջին հաշվարկային ջերմաստիճանն է, բնակավայրից կախված,ընդունվում է ըստ ՀՀՇՆ IV-12.02.01-04, հավելված Է, oC Ro – տվյալ պատող կոնստրուկցիայի ջերմափոխանցման դիմադրությունն է, մ2 oC/Վտ, Ro – հաշվարկվում է ելնելով պատող կոնստրուկցիայի տիպից, դիրքից, բաղադրիչ շերտերի տեսակից , հաստությունից:
Ro = ( l/αint + Rk + 1/ α ext )/n α int – պատող կոնստրուկցիայիներքին մակերևույթի ջերմատվության գործակիցն է, վերցվում է ըստ ՀՀՇՆ II -7.02-95 աղ. 2-ի,Վտ/(մ2*oC) Rk –պատող կոնստրուկցիայի ջերմային դիմադրությունն է,(մ2*oC)/Վտ Rk = R1 + R2 + ... + Rn R1, R2, ... Rn – առանձին շերտերի ջերմադիմադրություններն են
Rn =δ/λ δ - շերտի հաստությունն է, մ λ – շերտի նյութի ջերմահաղորդականության գործակցի հաշվարկային արժեքն է, Վտ/(մ*oC), ընտրվում է ՀՀՇՆ II -7.02-95 հավելված 3-ից, ՇՆՁ II-7.102-98 հավելված 3-ից, СП 23-101-2004հավելված Д-ից կամ այլ հավաստի աղբյուրից` ՀՍՏ, ԳՕՍՏ, ՏՊ և այլն α ext – պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի ջերմատվության գործակիցն է, Վտ/(մ2*oC) n- դրսի օդի նկատմամբ պատող կոնստրուկցիայի արտաքին մակերևույթի գրաված դիրքից կախված գործակից, վերցվում է ըստ ՀՀՇՆ II -7.02-95 աղ. 7-ի
Անմիջապես հողի վրա գտնվող հատակների համար` Ro = l/αint + Rk + Rg Rg- ջերմափոխանցման դիմադրությունն է, մ2 oC/Վտ, վերցնել ՀՀՇՆ IV-12.02.01-04-ի հավելված Ը-ին համապատասխան: Լուսամուտների, դռների, երդիկների պատող կոնստրուկցիայի Ro ջերմափոխանցման բերված դիմադրությունը, մ2 oC/Վտ, պետք է վերցնել ՀՀՇՆ II -7.02-95 հավելված 5-ից, ՇՆՁ II-7.102-98 հավելված 5-ից, СП 23-101-2004հավելված Л-ից կամ հավաստի այլ աղբյուրից` ՀՍՏ, ԳՕՍՏ, ՏՊ և այլն:
Ներթափանցող և օդափոխության օդի տաքացման համար անհրաժեշտ նորմատիվ ջերմության քանակըմոտավորկարելի հաշվել այսպես. Qօդ=2,64VD10-3 V- շենքի ներքին ծավալն է,մ3 Ջերմայինմուտքերըկենցաղայինջերմանջատումներից`Qմ, կՎտժևջերմայինմուտքերըլուսաթափանցպատողկոնստրուկցիաներիմիջովներթափանցածարևային ճառագայթումից` Qա,կՎտժհաշվարկվում է համաձայնСНиП23-02-2003հավելվածГ-ի:
Ջերմային պահանջարկը աղբյուրումՋեռուցման տարեկան գումարային ծախսը Ջերմային պահանջարկը աղբյուրում` կՎտժ Q=Qջ/(η k) Qջ–շենքի ջեռուցման համար անհրաժեշտ ջերմության պահանջարկը, կՎտժ η – Վառելիքը ջերմային էներգիայի վերափոխող սարքի (կաթսա,վառարան, ջերմային պոմպ և այլն)օգտակար գործողության գործակիցն է, k- ջերմային կորուստները արտաքին ցանցում , ՎառելիքիG քանակը, որն անհրաժեշտ է այդ ջերմության արտադրման համար G=Q/q q – միավոր վառելիքի ներքին այրման ջերմատվությունն է, կՎտժ/միավոր վառելիք Տարեկան գումարային ծախսը ջեռուցման վրա, ՀՀ դրամ` B=G p p – համապատասխան վառելիքի սակագինն է
Փողոցային լուսավորություն Qմինչ էխմ=N մինչ էխմT/ηմինչ էխմ • Q մինչ էխմ– էներգիայի տարեկան ծախսը մինչ ԷԽ միջոցառումների իրականացումը(կՎտժ), • N մինչ էխմ- տեղակայված հզորությունը մինչ ԷԽ միջոցառումների իրականացումը(կՎտ), • T- աշխատաժամերը տարվա ըմթացքում(ժամ), • ηմինչ էխմ- ցանցում կորուստները հաշվի առնող գործակից, Qէխմ հետո=Nէխմ հետոT/η էխմ հետո • Q էխմ հետո– էներգիայի տարեկան ծախսը մինչ ԷԽ միջոցառումները իրականացնելուց հետո(կՎտժ), • N էխմ հետո- տեղակայված հզորությունը մինչ ԷԽ միջոցառումները իրականացնելուց հետո (կՎտ), • T- աշխատաժամերը տարվա ըմթացքում(ժամ), • ηէխմ հետո- ցանցում կորուստները հաշվի առնող գործակից ԷԽ միջոցառումները իրականացնելուց հետո,
ՀՀՇՆ II -8.03.-96Արհեստական և բնական լուսավորություն, կետ 6.46 Արտաքին լուսավորության սարքերում պետք է գործածել բարձր ճնշման լույսի պարպման աղբյուրով կանթեղներ, այդ թվում տրանսպորտային երթևեկությամբ փողոցների և ճանապարհների լուսավորման սարքերի համար-առավելապես բարձր ճնշման նատրիումական լամպերով: Տեղակայված սարքերը/կանթեղները պետք է ապահովի նախկինում տեղակայվածից ոչ պակաս միջին հորիզոնական լուսավորվածություն ճանապարհների պատվածքի մակարդակի վրա:
Զուտ բերված արժեք Փողի ընթացիկ արժեք. Փողն այսօր ավելի թանկ է, քան նույն փողը ապագայում: Ապագա արժեք (ԱԱ). ցույց է տալիս, թե որքան կարժենա այսօրվա փողը որոշակի ժամանակ անց ապագայում(հաշվարկվում է ավելացման միջոցով): Ընթացիկ արժեք (ԸԱ).Ցույց է տալիս, թե որքան արժե ապագա փողը տվյալ պահին (հաշվարկվում է դիսկոնտավորման միջոցով): Դիսկոնտավորման գործակիցը (i / rate) հնարավորություն է տալիս հաշվել ապագա եկամուտները և ծախսերը այսօրվա արժեքով:
Ավելացում. ԱԱ = ԸԱx (1+i)n i= 5% 3 1 0 4 5 2 ԱԱ1=100*(1+5%)1 -100 115,76 105,00 110,25 127,63 121,55 ԱԱ2=100*(1+5%)2 ԱԱ3=100*(1+5%)3 ԱԱ4=100*(1+5%)4 ԱԱ5=100*(1+5%)5
Դիսկոնտավորում ԸԱ=ԱԱ / (1+i)n i =5% 2 4 5 0 1 3 ԸԱ5=100/(1+5%)5 78,35 90,70 82,37 86,38 100,00 95,24 ԸԱ 4=100/(1+5%)4 ԸԱ 3=100/(1+5%)3 ԸԱ 2=100/(1+5%)2 ԸԱ 1=100/(1+5%)1
NPV – Զուտ / մաքուր ընթացիկ արժեք • B – Եկամուտներ • C – Ծախսեր • i – Դիսկոնտավորման տոկոս • t - Ժամանակահատված
Հրանտ Տեր-Գաբրիելյան, ՀՎԷԷՀ փորձագետ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Պռոշյան փողոց, 1-ին նրբ. 32 Հեռ.541732, 545121 e-mail: h.ter-gabrielyan@r2e2.am,hrantt@rambler.ru www.r2e2.am