90 likes | 285 Views
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները. Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից:
E N D
Ապաքինող լույսը. ինչ են բուժում ծիածանի գույները
Լուսաբուժությունը կարող է թվալ, թե այլընտրանքային բուժում է, սակայն գիտնականները հաստատում են, որ տարբեր երկարության (այսինքն, տարբեր գույների) լուսաալիքներն ազատում են որոշակի հիվանդություններից: • Օրինակ, կարմիր լույսն ավելի խորն է թափանցում հյուսվածքների մեջ, նպաստելով վերքերի լավացմանը: Կանաչ գույնն օգնում է ազատվել անքնությունից ու դեպրեսիայից: Բուժման համար կարող են օգտագործվել լազերները, լամպերը, և այլ լուսատու սարքերը:
Կարմիր • Բուժում է ծերունական կերատոզը, այրվածքները, մազաթափությունը: • Իսրայելցի մաշկաբանները կարմիր գույնն օգտագործում են ծերունական կերատոզի` (մաշկի օջախային եղջրացան) բուժման համար: Կարմիր լույսը նաև արագացնում է այրվածքների բուժումը: Այն վնասված հատվածներում ուժեղացնում է արյան շրջանառությունը, ինչ էլ ապահովում է օգտակար նյութերի և թթվածնի ներթափանցումը: Ներկայումս փորձեր են անցկացվում կարմիր լույսով կանանց մոտ մազաթափությունը բուժելու նպատակով:
Նարնջագույն • Բուժում է անքնությունն ու հավասարակշռության խանգարումները • Ամերիկացի գիտնականները փորձարկում են անցկացրել, այն ցույց է տվել, որ նարնջագույն լույսն օգնում է տարեց մարդկանց անքնության և հավասարակշռության խանգարումների դեպքում: Գոյություն ունի տեսակետ, թե այն ազդեցություն է թողնում մարդու ականջի վրա, որոնք պատասխանատու են հավասարակշռության համար:
Դեղին • Բուժում է անոթների ցանցերը, բնածին պուտերը, ռոզացեան, արևային այրվածքները: • Արյան մեջ հեմոգլոբինը կլանում է դեղին լույսը: Արդյունքում քայքայվում են անոթների ցանցերը, բնածին պուտերը: Բացի այդ, դեղին լույսը նվազեցնում է կարմրությունը, այտուցվածությունը, բորբոքումը, ինչն օգտակար է ռոզացեայի և արևային այրվածքների բուժման դեպքում:
Կանաչ • Բուժում է շագանակագեղձի ադենոման, վերքերը, դեպրեսիան ու անքնությունը: • Կանաչ լազերը, որպես վիրահատության այլընտրանքային մեթոդ, օգտագործվում է շագանակագեղձի ադենոմայի բուժման համար: Այն վերացնում է շագանակագեղձի գերձևախախտված հյուսվածքը, դրա հետ մեկտեղ, բարդություններ չհրահրելով: Բացի այդ, կենդանիների վրա անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ լույսը նպաստում է վերքերի արագ լավացմանը: Կանաչ լազերով բուժում են նաև սեզոնային դեպրեսիան և անքնությունը: Դրա օգնությամբ կարելի է ՙհարմարեցնել՚ մարդու կենսաբանական ժամերը:
Երկնագույն • Բուժում է թիկունքի ցավը, խոցային հիվանդությունը, պարօդոնտիտը, կորյակացանը: • Գերմանացի հետազոտողները երկնագույն լույսը կիրառում են թիկունքի ցավերի բուժման համար: Նրանք ներկայումս լուսադիոդով սարքի կլինիկական փորձարկումն են անցկացնում, որն արտաքին տեսքով սպեղանի է հիշեցնում: Կարծիք կա, որ երկնագույն լույսը նպաստում է օրգանիզմում ազոտի օքսիդի արտադրմանը, որն օժտված է հակաբորբոքային և ցավազրկող հատկություններով: • Երկնագույն լույսը նաև թույլ է տալիս պայքարել մանրէների դեմ: Բժիշկները բացահայտել են, որ, եթե դրանով լուսավորեն ստամոքսը, ապա հելիկոբակտեր-փիլորիի` ստամոքսի և 12-մատնյա աղու խոց հրահրող միկրոօրգանիզմների քանակությունը կնվազի 99%-ով: Բացի այդ, երկնագույնը ոչնչացնում է պերիօդոնտիտ հրահրող մանրէները: Այն նաև արդյունավետ է կորյակային հիվանդույան (ակնե) բուժման դեպքում:
Մանուշակագույն • Բուժում է էկզեման, վիտիլիգոն, պսորիազը: • Ուլտրամանուշակագույն լույսն արդյունավետ է մաշկային տարբեր հիվանդությունների բուժման համար, ներառյալ պսորիազն ու էկզեման: Կարծիք կա, որ այն դանդաղեցնում է բջիջների աճը և բորբոքային ախտընթացները: Ուլտրամանուշակագույն լույսի բժշկական կիրառումը թույլ է տալիս նվազեցնել վիտիլիգոյով հրահրված սպիտակ բծերի չափերը: