170 likes | 379 Views
«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ
E N D
«ՋՈՒՐ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ»ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԻԱՑՅԱԼ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ ԵՎ ՀՍԿՈՂԱԿԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՈՎ` ՋՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ, ԱՆՎՏԱՆԳ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊԱՏՇԱՃ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ Առաջարկը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության կողմից AHPFM 2-րդ հանդիպում, 1 հուլիսի, 2009թ, Ժնև
Հիմնական գերատեսչություններ ՀՀ բնապահպանության նախարարություն` ի դեմս Ջրային պաշարների կառավարման գործակալության , ՀՀ առողջապահության նախարարություն`ի դեմս Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` ի դեմս Ջրային տնտեսության պետական կոմիտեի
Ներգրավված կազմակերպությունները ՀՀ արտաքին գործերի նախարարություն ՀՀ ֆինանսների նախարարություն ՀՀ արդարադատության նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ բնապահպանության նախարարություն ՀՀ տարածքային կառավարման նախարարություն Հասարարական կազմակերպություններ` ծրագրին կմասնակցի նաև ջրամատակարարման համակարգերի, սանիտարական պայմանների բարելավման և բնապահպանության հարցերում ներգրավված հասարակական կազմակերպություններ,նրանք իրենց ներդրումը կունենան` տրամադրելով միջոցներ հանրային իրազեկման/ լուսաբանման աշխատանքների իրականացման համար:
Ծրագրի իրականացման նպատակը • Ծրագրի կոնկրետ նպատակն է օգնել Հայաստանի Հանրապետությանը սահմանելու իրականացվելիք աշխատանքների չափորոշիչների և մակարդակների ազգային և/կամ տեղական նպատակային ցուցանիշներ, որոնք հարկավոր են ապահովելու համար մարդու կյանքի և առողջության պաշտպանության բարձր մակարդակ, բարելավելով անվտանգ ջրի մատչելիությունը և ջրահեռացումը և ջրային ռեսուսների կայուն կառավարումը, որը ենթադրում է ներգրավված բոլոր ազգային կազմակերպությունների հետ համաձայնեցված խնդիրների մշակում և հաստատում:
Ծրագրի իրականացման հիմքը • Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Միջսահմանային ջրային հոսքերի և միջազգային լճերի պաշտպանության և օգտագործման վերաբերյալ կոնվենցիայի կողմերից չէ, բայց 1999թ Լոնդոնում ստորագրել է «Ջուր և առողջություն» Արձանագրությունը, որն այս պահին վավերացման փուլում է: • Սակայն, համաձայն «Ջուր և առողջություն» Արձանագրության՚ 21-րդ և 22-րդ Հոդվածների, Հայաստանը կարող է միանալ Արձանագրությանը` չհանդիսանալով Կոնվենցիայի կողմերից մեկը:
Նպատակը • Առաջարկվող ծրագրի նպատակն է սահմանելնպատակային ցուցանիշներ` օժանդակելու ՀՀ-ին իրականացնելու 1999թ-ին ընդունված «Ջուր և առողջություն» Արձանագրության առանձին կետերը` ազգային մակարդակումնպաստելով մարդու կյանքի և առողջության կայունզարգացման շրջանակներում, կատարելագործելով ջրայինռեսուրսների կառավարումը, այդ թվում պաշտպանելով էկոհամակարգերը, բարելավելով անվտանգ ջրիմատչելիությունը և ջրահեռացումը և կանխելով,վերահսկելով ևնվազեցնելով ջրով պայմանավորված հիվանդությունների ծավալները:
Ծրագրի հիմնական խնդիրները • «Ջուր և առողջության» Արձանագրության մեջ ընգրկված պարտավորությունների իրականացման հետ կապված կարիքների գնահատում: • Հայաստանում «Ջուր և առողջության» Արձանագրություն համաձայն նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` բոլոր ներգրավված ազգային գերատեսչությունների մասնակցությամբ: • Հայաստանում «Ջուր և առողջություն» Արձանագրության մեջ ընգրկված պարտավորությունների իրականացման նպատակային ցուցանիշներին հասնելու համար Ծրագրում ներգրվված գերատեսչությունների միջոցառումների և դրանց կատարման ժամանակացույցի սահմանում` պահանջվող հաշվետվությունների համապատասխան` առաջարկելով Ազգային Հաշվետվության ձևաչափը:
Ծրագրի ակնկալվող արդյունքները` • ա. Ազգային մակարդակում համաձայնեցված նպատակային ցուցանիշների և հսկիչ ժամկետների սահմանում` ՀՀ-ում «Ջուր և առողջություն» Արձանագրության համաձայն, • բ. «Ջուր և առողջություն» Արձանագրության շրջանակներում նախատեսված հարցերի, ինչպես նաև ազգային կարգավորման գործընթացի աջակցություն, • գ. Գործողությունների Ծրագրի մշակում և ներկայացում ՀՀ կառավարությանը:
Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Միջազգային մակարդակ • ՄԱԿ ԵՏՀ և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կկատարեն սահմանված նպատակների, ցուցանիշների, ինչպես նաև համապատասխան ամփոփ հաշվետվությունների փորձագիտական գնահատումը:
Ծրագրի իրականացման մեթոդաբանությունը. Ազգային մակարդակ- Ղեկավար կոմիտե և աշխատանքային խումբ • Ղեկավար կոմիտեն բաղկացած կլինի առանցքային նախարարությունների պաշտոնյաներից և հասարակական կազմակերպության ներկայացուցչից: Հիմնականում այն պատասխանատու կլինի ծրագրի իրականացման համար, կունենա առնվազն երկու հանդիպում` աշխատանքային ծրագիրը հաստատելու և հետագա աշխատանքները համակաևգելու և գնահատելու համար: • Աշխատանքային խումբը բաղկացած կլինի առանցքային նախարարությունների մասնագետներից և հասարակական կազմակերպության երկայացուցչից: ԱԽ-ը կհանդիպի պարբերաբար:
Գործողություններ(1) • Ջրային պաշարների կառավարման, պաշտպանության, ջրամատակարարման, ջրահեռացման և հանրային առողջապահության հարցերում ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների համար խորհրդատվությունների կազմակերպում և անցկացում: • «Ջուր և առողջություն» Արձանագրության հիմնական դրույթների քննարկում: • Հայաստանում ջրի և առողջության ներկայիս իրավիճակի գնահատում: • Կարիքների գնահատում և գերակայությունների սահմանում:
Գործողություններ(2) • «Ջուր և առողջություն» արձանագրության պահանջների կատարմանը ներգրավված նախարարությունների և գերատեսչությունների ցանկի սահմանում` ըստ պարտականությունների: • Առկա խնդիրների և թերությունների վերլուծություն և հրապարակում: • Գործողությունների ծրագրի մշակում` հետակա քայլերը որոշելու նպատակով: • Գործողությունների ծրագրի մշակում` ժամանակացույցով և ակնկալվող արդյունքներով: Նպատակները և ցուցանիշները պետք է սահմանվեն և համաձայնեցվեն:
Գործողություններ(3) • Հանդիպումների և սեմինարների կազմակերպում ներգրավված կողմերի ներկայացուցիչների հետ: Հանդիպումների արդյունքում կլրամշակվի և կհաստատվի Գործողությունների Ծրագիր, որտեղ հստակորեն կնշվի առանձին միջոցառումների իրականացման հետ կապված յուրաքանչյուր մասնակից գերատեսչության պատասխանատվությունների շրջանակը: • Գործողությունների ժամանակացույցի համաձայնեցում բոլոր ներգրավված կողմերի միջև (միություններ, նախարարություններ, գերատեսչություններ) ազգային մակարդակում:
Գործողություններ(4) • Ծրագրի, նպատակների և նպատակային ցուցանիշների վերաբերյալ հանրության իրազեկում: • Ծրագրի իրականացման ընթացքի մոնիտորինգի և գնահատման ցուցանիշների սահմանում: Ցուցանիշները պետք է արտացոլեն ազգային և տեղական մակարդակներում տարբեր մասնակիցների կողմից իրականացվող միջոցառումները և պետք է համապատասխանեն Արձանագրության մեխանիզմներով սահմանված չափանիշներին: • Գնահատման մեխանիզմների համաձայնեցում:
Գործողություններ(5) • Ազգային հաշվետվության ձևաչափի որոշում, որը պետք է համապատասխանի ամփոփ հաշվետվության կազմման գործող մեխանիզմների պահանջներին և չափանիշներին: Հաշվետվությունը պետք է ներկայացնի նպատակային ցուցանիշների իրականացման գնահատումը: