90 likes | 372 Views
<< Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր. Ավստրալիա, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվինեա. Վահան Սաֆարյան 6-2 դասարան աշխարհագրություն Դպրոց-Պարտեզ. Ավստրալիա. Նոր Զելանդիա. Պապուա Նոր Գվինեա. Ավստրալիա.
E N D
<<ՄխիթարՍեբաստացի>> կրթահամալիր Ավստրալիա, Նոր Զելանդիա, Պապուա Նոր Գվինեա Վահան Սաֆարյան 6-2 դասարան աշխարհագրություն Դպրոց-Պարտեզ
Ավստրալիա Ամբողջ մայրցամաքը զբաղեցնում է միայն մեկ պետություն՝ Ավստրալական Միությունը, որի հիմնական բնակիչները Բրիտանական կղզիներից այստեղ գաղթած անգլիացիների, իռլանդացիների և շոտլանդացիների սերունդներն են: Մայրցամաքի ռելիեֆում գերակշռում են սարահարթերը, որոնցից ամենաընդարձակը Արևմտաավստրալականն է, որն զբաղեցնում է մայրցամաքի տարածքի 50%-ը: Ավստրալիայի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով: Կան ոսկու, երկաթի, ուրանի, նավթի և գազի, բոքսիտների, քարածխի, անագի պաշարներ:
Ավստրալիա Ավստրալիայում են աճում հռչակավոր պոմպ-ծառը, անտառային հսկա նվենին և ակացիան, որոնց տերևներն անուշաբույրով են հագեցնում օդը: Ավստրալիայի ամենամեծ թռչունը էմուն է, ամենագեղեցիկը՝ ծիածանի նման շքեղազարդ դրախտահավը, ամենազվարճալին ծաղրասարյակն է, իսկ ալիքափետուր թութակները թռչում են հսկայական երամներով:
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա պետությունը գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավարևմտյան մասում: Զբաղեցնում է Կուկի նեղուցով իրարից բաժանվող 2 խոշոր՝ Հյուսիսային (114,7 հզ. կմ2) և Հարավային (150,6 հզ. կմ2) կղզիները, Թրի Քինգս, Ստյուարտ, Սներս և մերձափնյա այլ փոքր կղզիներ: Բրիտանական համագործակցության անդամ է: Հյուսիսային կղզու կենտրոնում գտնվում է Հրաբխային սարավանդը, որտեղ կան բազմաթիվ գործող հրաբուխներ, գեյզերներ: Կան նավթի, գազի, երկաթի, պղնձի, բազմամետաղային, ոսկու և քարածխի հանքավայրեր: Անսովոր է Նոր Զելանդիայի կենդանական աշխարհը. կաթնասուններից կան միայն շներ, կատուներ, շիկամկներ, չղջիկներ, սողուններից՝ հատերիա:
Պապուա Նոր Գվինեա Պապուա-Նոր Գվինեա պետությունը գտնվում է Օվկիանիայում՝ Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում: Բրիտանական համագործակցության անդամ է: Այն բաղկացած է մոտ 200 մեծ ու փոքր կղզիներից Երկրի կենտրոնում, արևմուտքից արևելք, ձգվում են 3000–4000 մ բարձրության (առավելագույնը՝ 4506 մ, Վիլհելմ լեռ) լեռնաշղթաները: Կան բազմաթիվ գործող և հանգած հրաբուխներ: Հաճախակի են երկրաշարժերը: Ընդերքում կան նավթի ու գազի, պղնձի, ոսկու, երկաթի, նիկելի, կապարի, մանգանի, պլատինի հանքավայրեր: