200 likes | 433 Views
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը հանրակրթության ոլորտում /ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ/. Զեկուցողներ՝ Վահե Երիցյան Մարիետա Դումիկյան. 16 դեկտեմբեր 2010. ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ
E N D
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառությունը հանրակրթության ոլորտում /ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ/ Զեկուցողներ՝ Վահե Երիցյան Մարիետա Դումիկյան 16 դեկտեմբեր 2010
ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ • Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի (ՀԴԻՑ) կառավարում ու սպասարկում • Շարժական ինտերնետային-համակարգչային կայանի(ՇԻՀԿ) շահագործում • «Հայկական կրթական միջավայր» պորտալի շահագործում • Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի (ԿԿՏՀ) շահագործում • համակարգչային սարքավորումներով դպրոցների համալրում • «Հեռավար ուսուցման» համակարգի շահագործում • ինֆորմատիկայի ուսուցիչների և դպրոցների համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում • ուսումնաօժանդակ ձեռնակների ստեղծում, դպրոցներում էլեկտրոնային գրադարանների հիմնում • համակարգչային ծրագրերի արտոնագրման գործընթացի կազմակերպում • կրթության ոլորտում իրականացվող ՏՀՏ ծրագրերի համակարգում • Ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի պետական բյուջեից հատկացված ֆինանսական միջոցներով։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ ՀԴԻՑ–ն ընդգրկում է երկրի բոլոր մարզերում տեղաբաշխված 944 դպրոցներ: Այն Հայաստանի խոշոր տեխնոլոգիական համակարգերից է: ՀԴԻՑ-ը կրթական էլեկտրոնային միջավայր է` տեղեկատվություն հաղորդելու և փոխանակելու հսկայական հնարավորություններով: ՀԴԻՑ-ի կենտրոնական հանգույցում տեղադրված են «Հայկական կրթական միջավայր» պորտալը, կրթության կառավարման տեղեկատվական շտեմարանը: ՀԴԻՑ–ի միջավայրում տեղեկատվությունը փոխանակվում է ինչպես դպրոցների և կենտրոնական հանգույցի, այնպես էլ առանձին դպրոցների միջև՝ ուղղաձիգ և հորիզոնական ուղղություններով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ Ցանցի դպրոցների տեղաբաշխումըԱրարատի մարզ 94 դպրոց Արագածոտնի մարզ 64 դպրոցԱրմավիրի մարզ114 դպրոցԳեղարքունիքի մարզ71 դպրոցԿոտայքի մարզ 66 դպրոցԼոռու մարզ 94 դպրոցՇիրակի մարզ 94դպրոցՍյունիքի մարզ 61 դպրոցՏավուշի մարզ 44 դպրոցՎայոց ձորի մարզ19 դպրոցԵրևան 222 դպրոցԸնդամենը944 դպրոց
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ՑԱՆՑ Վերապատրաստումներ • Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում 2009թ. ընդգրկված 320 դպրոցների ներքին ցանցերն ու համակարգչային ուսումնական կենտրոնները սպասարկող մասնագետների վերապատրաստում։ • Վերապատրաստման ծրագիրը կազմվել է դպրոցների ներքին ցանցերի և ցանցային սարքավորումների տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից։ • Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում 2009թ. ընդգրկված 320 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստում։ • Վերապատրաստման ծրագիրը կազմվել է ինտերնետային կրթական պաշարներն ուսումնական գործընթացում արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու տեսանկյունից։
ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՇԻՀԿ-ը ստեղծվել է 2008 թվականին «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի սպասարկում և համակարգչային սարքավորումների պահպանում» բյուջետային ծրագրի շրջանակներում : ՇԻՀԿ–ը «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի թափքի վրա տեղադրված համակարգչային դասարան է` համալրված ինտերնետի արբանյակային ալեհավաքային համակարգով: Այն ունի անխափան վթարային էլեկտրասնուցման աղբյուր, օդորակման և ջերմակար–գավորման, հրդեհային ահազանգման և հակա–առևանգման համակարգեր: ՇԻՀԿ-ի համակարգչային դասասենյակն ունի տեղային ցանցում ընդգրկված և դեպի ինտերնետ ելք ունեցող համակարգիչներով ու այլ անհրաժեշտ սարքավորումներով կահավորված 7 աշխատատեղ` վեց աշակերտի և մեկ ուսուցչի համար:
ՇԱՐԺԱԿԱՆ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ – ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԿԱՅԱՆ ՇԻՀԿ–ի աշխատավայրերը 2009-2010թթ. ընթացքում ՇԻՀԿ–ն այցելել է 40 բնակավայր և դասընթացներ է վարել շուրջ1400 աշակերտների և ուսանողների համար
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ • Հայաստանի 1457 հանրակրթական դպրոցներում տեղադրված են 13,027 համակարգիչներ (Pentium III և ավելի նոր). Միջին հաշվով մեկ դպրոցում տեղադրված են 9 համակարգիչներ • Տեխնիկական թարմացումների և կարիքների գնահատման արդյունավետ կազմակերպումն իրականացվում է առցանց տվյալների բազայի օգնությամբ.
«Հայկական կրթական միջավայր» պորտալ ՀԲ «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային ծրագրի շրջանակներում, «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակի ձևավորած պատվերով, ստեղծվել է Հայաստանի դպրոցների «Հայկական կրթական միջավայր» պորտալը, որն իր մեջ ներառում է՝ • տեղեկատվություն Հայաստանի կրթական համակարգի, իրականացվող ծրագրերի, հայ–տարարվող մրցույթների, նորությունների, • քննարկվող նախագծերի մասին • ուսումնամեթոդական նյութեր, իրավական և կրթական փաստաթղթեր, մեթոդական նյու–թեր, կրթական պաշարներ, օգտակար հղում–ներ • համագործակցության վիրտուալ միջավայ–րեր և բաժանորդագրման ու էլեկտրոնային փոստի տրամադրման ծառայություններ
«Հայկական կրթական միջավայր» պորտալ • Առցանց միջոցառումներ • լուսանկարների մրցույթներ • «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» պարբերականի մրցույթ • վիկտորինաներ և այլն • «Դպրոցում ինֆորմատիկա առարկայի դասավանդման • արդյունավետությանը նպաստող միջոցներ» • առցանց երկրորդ խորհրդաժողով • 31 զեկուզում • Մուտքեր • http://armedu.am/arm/virtual.php?sec=conference&forum_id=-2&topic_id=337 «Թղթակցում են աշակերտները» լուսանկարների մրցույթ ուսումնական հաստատությունների սովորողների համար (15.09.10 –15.11.10) 30 դպրոցներ 52 մասնակիցներ 90 հոդվածներ http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=4206
ԿՐԹԱԿԱՆ ՖՈՐՈՒՄ http://forum.armedu.am Թեմաներ 368 Գրառումներ 4,758 Անդամներ 612
http://forum.armedu.am • Անձնական նամակներ • Օրացույց • Իրադարձություններ • Ակտիվ մասնակիցներ • Ընկերներ, անտեսվածներ • Շնորհակալություններ • Վարկանշային համակարգ • Կցորդներ, տեսահոլովակներ • Լուսանկարների ալբոմներ • Սոցիալական խմբեր • Թեմատիկ բաժիններ • Բաց և փակ բաժիններ • Բաժանորդագրություններ • Նոր գրառումների որոնում • Հարցումներ • Մեջբերումներ • Անձնագիր • Անձանագրային հաղորդագրություններ • Ավատար, լուսանկար • Ստորագրություն
«ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԱՄԱԿԱՐԳ http://learning.armedu.am 2010թ. սեպտեմբերից «Հայկական կրթական միջավայրում» գործում է հեռավար ուսուցման համակարգ։ Արդեն կազմակերպվել են «Adobe Photoshop ծրագրի ուսուցում սկսնակների համար»և «Դպրոցի տեղային ցանցի շահագործման հմտությունների ուսուցում» դասընթացները։ Դասընթացներին մասնակցել է մոտ 30 մարդ։
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԿԿՏՀ–ն ստեղծվել է 1999 թվականին «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ–ում՝ ՀԲ «Կրթության կառավարում և ֆինանսավորման բարեփոխումներ» վարկային ծրագրի շրջանակներում: ՀՀ կառավարության 2008 թվականի մայիսի 22 հ.485 – Ն որոշմամբ ԿԿՏՀ–ի շահագործման և հետագա զարգացման գործառույթները փոխանցվել են ԿՏԱԿ–ին։ ԿԿՏՀ–ն հավաքում, պահպանում, վերլուծում և տրամադրում է տեղեկատվություն՝ Հայաստանի կրթական ոլորտի ծրագրավորման և կառավարման նպատակով։ ԿԿՏՀ–ն կազմում և հրատարակում է ամենամյա կրթական վիճակագրական տեղեկագիր։
ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ Էլեկտրոնային ուսումնական ձեռնարկներ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաս–տանյան մասնաճյուղի աջակցությամբ լրամշակվել, բազմացվել և Հայաստանի բոլոր դպրոցներին տրամադրվել են ԵՊՀ ալգորիթմական լեզուների ամբիոնում ստեղծված 14 էլեկտրոնային ուսումնական ձեռնարկների լազերային սկավառակները, դպրոցներում ստեղծվել են էլեկտրոնային գրադարաններ:
ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ՁԵՌՆԱՐԿՆԵՐ Համացանցի օգտագործման ուղեցույց http://handbook.ktak.am 2009 թվականին հրատարակվել է «Համացանցի օգտագործման ուղեցույց» ուսումնաօժանդակ ձեռնարկը՝ կից ինտերակտիվ էլեկտրոնային սկավառակով և տրամադրվել Հայաստանի բոլոր դպրոցներին: Ձեռնարկը նախատեսված է ուսուցիչների և աշակերտների համար՝ համացանցի օգտա–գործման գիտելիքները խորացնելու և հմտությունները զարգացնելու նպատակով։ Այն կնպաստի ՀԴԻՑ–ի հնարավորությունների արդյունավետ «օգտագործմանը» :
ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՈՒՄ Կրթության ոլորտում օգտագործվող «Մայքրոսոֆթ» ընկերության համակարգչային ծրագրերի արտոնագրման նպատակով ԿՏԱԿ-ը պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին գնել և բոլոր կրթական հաստատություններին հանձնել է արտոնագրերի փաթեթը, որն ընդգրկում է 8300-ական Windows Vista(Windows XP, Windows 7) և Microsoft Office (2003, 2007)։ Աշխատանքն իրականացվել է ՀՀ ԿԳՆ և «Մայ–քրոսոֆթ» ընկերության միջև ստորագրված «Համագործակցություն ուսման ոլորտում» պայմանագրի շրջանակներում։ Արտոնագրման գործընթացը շարունակվել է նաև 2010թ.
ԿՐԹԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԿԱՅՔ • Կայքը գործում է 2006 թվականի փետրվարից։ Այն լուսաբանում է ԿՏԱԿ–ի գործունեությունը և ներառում՝ • կազմակերպության նորություններ • ՏՀՏ նորություններ • հայտարարություններ • կազմակերպության մասին տեղեկատվություն • հղումներ • արխիվ։
ՏՀՏ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ Իրականացվում են կրթության ոլորտում ՏՀՏ բնագավառի ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության, գործընկերային կապերի հաստատման, այդ ծրագրերի համակարգման և կրթական հաստատություններում դրանց ներդրման աշխատանքներ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ 16 Դեկտեմբեր 2010 Երևան Հայաստանի Հանրապետություն, Երևան 0070, Ս. Վրացյան 73 Հեռ.՝ (+37410) 578 453, 578 455, Ֆաքս՝ (+37410) 578 456ktak@arminco.com, www.ktak.am