220 likes | 1.75k Views
Մենուա թագավոր Կառավարել է Ք .ա. 810-786 թթ. Ուրարտական արքա Նախորդող Իշփուինի Մենուա մ.թ.ա. 786-764 Հաջորդող Արգիշտի Ա. Ք.ա. 810 թ. Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան: Նա իր գահակալության ընդացքում կատարել է կարևոր գործունեություններ :. Մենուայի գործունեությունները.
E N D
Մենուա թագավորԿառավարել էՔ.ա. 810-786թթ.
Ուրարտական արքա ՆախորդողԻշփուինի Մենուամ.թ.ա. 786-764 ՀաջորդողԱրգիշտի Ա • Ք.ա. 810թ.Ուրարտույի թագավոր դարձավ Իշփուինի որդի Մենուան:Նաիրգահակալությանընդացքումկատարել է կարևորգործունեություններ:
Մենուայիգործունեությունները • Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Ուրարտուի սահմանները ընդարձակվել են (հարավ-արևելքում հասնելով մինչև Մանա և Բարշուա երկրները, մոտենալով Ասորեստանի արևելյան սահմաններին) և նրանքստեղծելենՈւրարտուիառաջին կանոնավոր բանակը:
Մենուայի թագավորության օրոք Ուրարտուն ապրել է ռազմաքաղաքական վերելք: • Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Էրզրումի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ և տաճարներ: Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ:
Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները և այնտեղէլ Արաքսի աջ ափին, կառուցել է Մենուախինիլի քաղաք-ամրոցը: • Դիաուխի (Տայք), Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Ուրարտուի դիրքերը հյուսիսում:
Մենուայի ջրանցքը • Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց: Ոչ միայն Ուրարտուում, այլ Հին Արևելքում յուրահատուկ տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ շուրջ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել (այժմ էլ գործում է) Ուրարտուի մայրաքաղաք Տուշպային (Վան): Մենուան ջրանցքներ է անց-կացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում:
Մենուայի ջրանցքի պատը սեպագիր արձանագրությամբ (XIX դարի գծանկար)
Արգիշտի ԱթագավորԿառավարել էՔ.ա. 786-764թթ.
Ուրարտական արքա ՆախորդողՄենուա Արգիշտի ԱՀաջորդողՍարդուրի Բ • Արգիշտի Ա-ը Մենուա թագավորի որդին և հաջորդն է: Արգիշտի Ա-ի կառավարման տարիների պատմության համար արժեքավոր աղբյուր են նրա անունով Հայկական լեռնաշխարհի զանազան վայրերում պահպանված սեպագիր արձանագրությունները (ավելի քան 30):
Արշավանքները • Գահակալման սկզբում Արգիշտի Ա-ն ջանքեր է գործադրել Հայկական լեռնաշխարհի ցեղերին Ուրարտու պետության մեջ միավորելու համար: • Ասորեստանի դեմ արշավանքներում Արգիշտի Ա-ն երբեմն հասել է մինչև Բաբելոն: Վճռական հարված հասցնելով Ասորեստանին՝ Արգիշտի Ա-ն տիրել է Հյուսիսային Ասորիքով և Ուրմիա լճի ավազանով անցնող առևտրական մայրուղիներին: Ասորեստանը իր առաջնակարգ դիրքը Առաջավոր Ասիայում հարկադրաբար զիջել է Ուրարտու պետությանը, որը հասել է հզորության բարձրակետին:
Շինարարական աշխատանքներ • Արգիշտի Ա-ն ունեցել է նաև եռանդուն շինարարական և տնտեսական գործունեություն: Արին-բերդում հայտնաբերված արձանագրությունների համաձայն Արգիշտի Ա-ն գահակալման հինգերորդ տարում կառուցել է Էրեբունի քաղաքը: Էրեբունի քաղաքի բերդն ունեցել է արքունի պալատներ և կրոնական տաճարներ, պահեստներում պահվել է զինամթերք և պարեն: Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմա-վարչական կենտրոն:
Սեպագիր արձանագրություն Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին
Կառավարման 11-րդ տարում (ք.ա. 776 թ.) Արարատյան դաշտում Արգիշտի Ա-ն կառուցել է վարչա-տնտեսական կարևոր նշանակություն ունեցող մեկ ուրիշ քաղաք՝ Արգիշտիխինիլին: Արմավիրի բլրում հայտնաբերված արձանագրությունները պատմում են Արգիշտիխինիլիում և նրա մերձակա շրջանում Արգիշտի Ա-ի շինարարական աշխատանքների և ոռոգող ջրանցքի կառուցման մասին: Գտնվել են Արգիշտի Ա-ին վերաբերվող արձանագրությամբ պատկերազարդ բրոնզե սաղավարտներ, վահաններ և այլ իրեր, որոնց մի մասը պահվում է Էրեբունիի թանգարանում:
Արգիշտի Ա թագավորի հուշարձանը Էրեբունիի թանգարանի դիմաց
Նյութը պատրաստեց– Մկրտչյան Էլեն10-4 • Ղեկավար – ԱրսենԳալստյան